National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.11.2024
Աշխատանքային քննարկում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ
1 / 13

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպվել են քննարկումներ, սական դեռեւս կան խնդրահարույց դրույթներ:  Այս մասին նշել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 19-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մանրամասնել է փոփոխությունների էությունը: Նրա խոսքով օրենսդրական կարգավորման դաշտ է բերվում ինքնազբաղ ստեղծագործողների կարգավիճակը: «Մեր նպատակադրումը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ փորձում ենք դաշտը կարգավորել ու ճանաչել ինքնազբաղներին, որպեսզի ճգնաժամային պահերին կարողանանք միմյանց հետ հարաբերվել: Ինքնազբաղությունը բավականին արագ աճող ոլորտ է ամբողջ աշխարհում, եւ մտածում ենք աստիճանաբար անհատ ձեռներեցությունից ինքնազբաղություն անցնելու ճանապարհը որդեգրել»,- նշել է Թագուհի Ղազարյանը:

Պատգամավորը ներկայացրել է նաեւ ոլորտում ատեստավորում անցկացնելուն վերաբերող կարգավորումները: Նշվել է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը մասնագիտական կլինի եւ կաշխատի մասնագիտական հանձնաժողովների հետ, քանի որ դրանք են իրականացնելու լիազոր մարմնի քաղաքականությունը:

Մշակութային հաստատությունների կարգավիճակի մասով հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ փորձ է արվում դրանք բաժանել ըստ իրենց  նշանակության: Ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կպահպանեն իրենց կարգավիճակը:

Թագուհի Ղազարյանը հավելել է, որ առաջարկվող կարգավորումները հիմնադրույթներ են, որոնք հետագայում պետք է առանձին օրենքներում տեղայնացվեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մանրամասնել է այն կարգավորումները, որոնք վերաբերում են արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, պետական աջակցության ծրագրերին մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությանը, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովմանը, մշակույթի ապակենտրոնացմանը եւ համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը:

Նախագծով տրվել է «մշակույթ» սահմանումը, այն մարդկանց սոցիալական խմբերի կամ հանրային միավորումների ստեղծած արժեքների, համոզմունքների, սովորությունների, ավանդույթների եւ հասարակական համակեցության կանոնների ու վարքագծի ամբողջություն է, սոցիալական, տնտեսական եւ ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը եւ համախմբում նրանց ընդհանրական աժեքների շուրջ:

Առաջին անգամ օրենքով տրվում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող անձի սահմանումը. դա մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ մատուցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձն է:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ տրվել են նաեւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ», «մշակութային հարստություն» եւ «մշակութային ժառանգություն» սահմանումները: Մանրամասն ներկայացվել են նաեւ առաջարկվող այլ փոփոխություններ:

Քննարկմանը մասնակցող մշակույթի գործիչները, ազգային կարգավիճակ ունեցող հաստատությունների ղեկավարներն ու արվեստագետները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու նպատակահարմարության, Մշակույթի զարգացման հիմնադրամի  գործունեության ու կարգավիճակի, «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների առնչությամբ: Կարծիք է հնչել, որ «ինքնազբաղ» հասկացությունը չի արտահայտում ստեղծագործական աշխատանք կատարողին բնորոշ առանձնահատկությունները: Խնդրահարույց է համարվել մշակութային կազմակերպություններին ազգային կարգավիճակ չշնորհելն ու պետական եւ ազգային կարգավիճակները նույն հարթության վրա դիտարկելը: Անդրադարձ է եղել նաեւ հեղինակային իրավունքների պահպանությանը, ատեստավորման գործընթացին, արվեստում մրցակցության ապահովմանը, անկախ ստեղծագործական գործունեություն իրականացնող թատրոնների գործունեությանը եւ իրավական հստակեցման կարիք ունեցող մի շարք խնդիրների:

ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ փաստաթուղթը դեռեւս մշակվում է, հնչած որոշ առաջարկներ հաշվի կառնվեն լրամշակումների փուլում:

Նշենք, որ քննարկումը նախաձեռնել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Էլինար Վարդանյանը:
 


19.11.2024
«Գիտության եւ տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակն...

19.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով եւ հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ: Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանակ...

19.11.2024
2025 թ. հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. օրենսդրական փաթեթը խորհրդարանական լսումների առանցքում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՊԵԿ-ի, Ֆինանսների,  Էկոնոմիկայի նախարարութ...

19.11.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am