National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.11.2024
«Գիտության եւ տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 12

Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  նոյեմբերի 19-ին տեղի  ունեցած «Գիտության եւ տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:

Հակոբ Արշակյանի խոսքով սա է   հիմնական պատճառը, որ վերջին տարիներին գիտության ոլորտում բյուջետային մեծ հատկացումներ են արվում: Այլ հարց է՝ դրանք բավարա՞ր են, թե` ոչ:  «Ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ սա կարեւորագույն թեմա է մեզ համար, եւ մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Քննարկմանը, որը  վարել են հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, ոլորտային նախարարությունների պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների պատասխանատուները ներկայացրել են ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, մշակված ծրագրերն ու ռազմավարությունը:

Ելույթ ունենալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այժմ լրամշակման փուլում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նրա խոսքով ստացվել են բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ:

Նախարարը մանրամասնել է գիտության ոլորտի զարգացմանը միտված՝ Կառավարության ծրագրով նախանշված չորս ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին: Մասնավորապես նշվել է, որ վերջին տարիներին գիտության ոլորտի ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է: Ավելացել է նաեւ երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների թիվը: Խոսելով «Ակադեմիական քաղաքի» մասին, նախարարը նշել է, որ այդ ծրագրի առկայությունը չի նշանակում, թե այս պահին կասեցվում կամ չեղարկվում են մյուս աշխատանքները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանն էլ  հաջորդիվ  հայտնել է, որ նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների աջակցման ծրագիր է ներկայացրել,  ինչը վերջին ժամանակահատվածի համար աննախադեպ է իր ծավալով եւ բովանդակությամբ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հետազոտական աշխատանքների ֆինանսավորմանը եւ աջակցմանը: Փոխնախարարը նշել է նաեւ նախարարության այլ ծրագրերը՝ միտված գիտության զարգացմանը:

«Գիտուժ» հանրային նախաձեռնության  անդամ Տիգրան Շահվերդյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել նախաձեռնության տեսլականը, ըստ որի՝  գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիք: ««Գիտուժ»  նախաձեռնությունը 2021 թվականին ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, սակայն այն մինչ օրս չի ընկալվում ամբողջությամբ, եւ, որպես հետեւանք, չի իրականացվում»,- ասել է նա՝ ներկայացնելով որոշ առաջարկներ:

Քննարկման մասնակիցները մտքերի փոխանակության ընթացքում բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին, կարեւորել բուհ-գիտության ոլորտ կապի ամրապնդումը, կրթության որակի բարձրացումը, հանդես եկել առաջարկներով, կարեւորել նման քննարկումների շարունակականությունը:

Քննարկման ավարտին Սիսակ Գաբրիելյանը  հայտնել է, որ քննարկումները կլինեն շարունակական: Դրանք կլինեն տարեկան առնվազն երկու անգամ:  Մասնավորապես, տարեսկզբին նախատեսվում է քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, այնուհետեւ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնած ԲՏԱ  ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն, իսկ քննարկումները կլինեն շարունակական: «Առաջարկում եմ համախմբվել գաղափարների իրագործման շուրջ»,- դիմելով քննարկման մասնակիցներին՝ ասել է Հակոբ Արշակյանը:


19.11.2024
Աշխատանքային քննարկում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպ...

19.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով եւ հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ: Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանակ...

19.11.2024
2025 թ. հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. օրենսդրական փաթեթը խորհրդարանական լսումների առանցքում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՊԵԿ-ի, Ֆինանսների,  Էկոնոմիկայի նախարարութ...

19.11.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am