National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2024
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները եւ տեսլականը:

Հայաստանում գործունեություն ծավալող միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հինգ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ աշխարհի առաջատար երկրների՝ ոլորտը ներկայացնող   մասնագետները ֆորումի շրջանակում հանդես են եկել շնորհանդեսներով:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանում նմանատիպ ֆորումների անցկացումը: Հյուրերի խնդրանքով նա ներկայացրել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեությունը, դերն ու նշանակությունը: ԱԺ փոխնախագահը խոսել է մեր երկրում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների աճի մասին: Նշվել է, որ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կարեւորությունն ընդգծվում է այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների ներկայությամբ, ինչպիսիք են Synopsys Armenia-ն, Siemens-ը, Nvidia-ն, AMD-ն, Microchip Technology-ն եւ CISCO-ն: Գլոբալ ընկերությունների այս կենտրոնացումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի համար:

Խորհրդարան այցելած գիտնականները բարձր են գնահատել Հայաստանի գիտական ներուժը:

Հանդիպման վերջում անվանի գիտնականները շրջել են խորհրդարանի շենքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am