«Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում:
Ըստ այդմ՝ փոխնախարարի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության քննարկմանն է ներկայացվում այդ գործընթացի շրջանակում՝ մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակ: Տարեկան ծրագիրը հաստատվում է Կառավարության համապատասխան որոշմամբ, որից հետո Կառավարությունն այն Ազգային ժողով է ներկայացնում՝ պետական բյուջեի նախագծի կազմում: Ազգային ժողովը հաստատում է պետական բյուջեն: Սակայն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի տարեկան ծրագիրը ներառում է նաեւ «Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային, արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով» միջոցառումը: Ըստ փոխնախարարի՝ այդ չափաքանակները հնարավոր է սահմանել տարեկան ծրագրի ընդունումից հետո միայն: «Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչն ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն. սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Այդ պատճառով տարեկան ծրագրում միջոցառման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը»,- նշել է նա:
Ուստի, նախագծով առաջարկվում է օրենսդրական խնդիրներից խուսափելու համար օրենքի համապատասխան կետում կատարել փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահարույց կետը՝ տարեկան ծրագրով սահմանելու պահանջը, եւ այդ լիազորությունը վերապահել Կառավարությանը, որն էլ կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները:
Փոխնախարարի տեղեկացմամբ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը:
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյան...
Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: Այս մասին հա...
Փոփոխություն Հարկային օրենսգրքում
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Առաջարկն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախարարի խոսքով Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի «ա.» ենթակետի համաձայն` շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման ...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների ...
Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ
Նախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձա...
Առաջարկվում է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերը
Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղաքացիական ծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Կառավարության հեղինակած ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փ...
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործու...
Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը
Հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառ...
Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ
Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: ԱԺ նոյեմբերի 1...
Լրացումներ «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում
Մեր երկրում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման, այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով եւ ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների տրամադրման աշխատանքների ...
Գործարար միջավայրի բարելավմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ նոյեմբերի 14-ի հերթական նի...
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակել է 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է վերջին երկու օրերին նախագծի վերաբերյալ հնչած դիտարկումներին ու մտահոգությ...
ԱԺ խմբակցությունները հայտնել են իրենց դիրքորոշումները գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 14-ին խորհրդարանում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ո...