National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2024
Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
1 / 3

Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: Այս մասին հայտնել  է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` նոյեմբերի 14-ին  քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:

Նախարարն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ Իրանը Միջին Արեւելքի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ  Հարավային Ասիայի երկրների հետ  հարավային առեւտրային ուղու  առանցքային երկիրն է եւ հանդես է գալիս որպես առեւտրային կապերի զարգացման հեռանկարային ուղղություն ինչպես  Հայաստանի, այնպես էլ  ԵԱՏՄ երկրների համար: Նախարարը  հավելել է, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը: Նշվել է` եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ այն գերազանցել է 5.2 մլրդ դոլարը: Նշված 5.2 մլրդ դրամից ավելի առեւտրաշրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը կազմում է 13.5-14 տոկոս` 700 մլն դոլար:

Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ` զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված` սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկը, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:

Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ստեղծել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ` նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Դրա կիրարկման արդյունքում նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում` ավելացնելով արտահանման ծավալները եւ ակտիվացնելով կոոպերացիոն եւ ներդրումային համագործակցությունը:

ԱԺ  տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է հանձնաժողովի դրական դիրքորոշումը:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցերը: Դրանք ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am