National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2024
Փոփոխություն Հարկային օրենսգրքում
1 / 2

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Առաջարկն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի «ա.» ենթակետի համաձայն` շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: Միաժամանակ, նույն հոդվածը սահմանում է, որ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: 
 
Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թվականի պաշտոնական վիճակագրության արդյունքները, նշել է, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172,476 քաղաքացիական գործ, որոնցից 159,683-ը գումարի պահանջով, ինչը կազմել է վարույթ ընդունված գործերի ընդհանուր թվի գրեթե 93 տոկոսը:

Զեկուցողի խոսքով խոշոր տնտեսավարողներն ունեն համապատասխան մասնագետներ եւ կարող են որոշակիորեն կրճատել դատական գործընթացներին առնչվող ծախսերը, սակայն վերջիններիս ունեցած փոքր արժեքով դեբիտորական պարտքերի մեծ թիվը չեղարկում է այդ առավելությունը: «Ինչպես ցույց են տալիս խոշոր հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների հետ ունեցած քննարկումները, մեծ ընկերությունները հաճախ վճարում են անհուսալի դեբիտորական պարտքերի գումարների մասով առաջացած շահութահարկի գումարները` դրանց «անհուսալի լինելն ապացուցելու» եւ ծախս ճանաչելու հետ կապված վարչարարական գործընթացներից զերծ մնալու նպատակով: Փոքր տնտեսավարողները, ընդհակառակը, չունեն անհրաժեշտ կարողություններ իրենց ուժերով դատարան դիմելու եւ ստիպված են յուրաքանչյուր դեպքի համար վճարել փաստաբանին, ինչը մեծացնում է միավոր անհուսալի դեբիտորական պարտքին բաժին ընկնող վարչարարական ծախսը»,- ընդգծել է նախարարը:

Ուստի, նախագծով առաջարկվում է բարձրացնել 100,000 դրամ շեմը` սահմանելով 300,000 դրամ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:


20.05.2025
Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է ք...

20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտ...

20.05.2025
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մայիսի 20-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք «Խորհուրդ X» երիտասարդական  նախաձեռնության անդամներ են: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգ...

20.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օ...

20.05.2025
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության...

20.05.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Քննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:...

20.05.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե ...

20.05.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...

20.05.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, 214  դահլիճում կհրավիրի արտահերթ նիստ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am