National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2024
Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ
1 / 3

Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:

ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկման է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ: Օրենսդրական փաթեթով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում ե'ւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին, ե'ւ անհատ ձեռնարկատերին` 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածի համար: Շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «Սա ավելի շատ ոչ թե արտոնությունների նախագիծ է, այլ` աջակցության: Այսինքն` պետությունը գնում է այս ճանապարհով, որ բոլորը վճարում են հարկերն այն չափով, ինչպես ընդհանուր հարկային միջավայրում է, հետո արդեն, ըստ ընդունված չափանիշերի, իրենց տրվում է որոշակի աջակցություն»,- մասնավորապես պարզաբանել է զեկուցողը:

Ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ նշել, որ ներկայացված փաթեթը կրթության, գիտահետազոտության եւ պրոֆեսիոնալ կադրերին հատկապես դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ ներգրավելու, խրախուսելու համար է: «Բայց գիտահետազոտության մեջ ներդրումների, նաեւ արդյունաբերության մնացած ոլորտների համար եւս սա, իհարկե, կարեւոր նախագիծ է»,- հավելել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացվել են որոշ առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ առաջարկներն արդեն քննարկման փուլում են, եւ որոշ գաղափարներ ընդունելի են:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am