National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ
1 / 2

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակել է 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումը:

Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է վերջին երկու օրերին նախագծի վերաբերյալ հնչած դիտարկումներին ու մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Խոսելով պետության հարատեւությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին` վարչապետը նշել է, որ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը: «Կա պետություն` մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն` մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք ունենալուն եւ այլ հարցերի:

Մանրամասները` տեսանյութում: