National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2024
ԱԺ խմբակցությունները հայտնել են իրենց դիրքորոշումները գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
1 / 3

Նոյեմբերի 14-ին խորհրդարանում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի  վերաբերյալ  իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ նախորդիվ ունեցած ելույթներին, քննադատել իշխանությունների գործունեությունը տարբեր ոլորտներում՝ այն որակելով ձախողված:  Պատգամավորը քննադատաբար  անդրադարձել է նաեւ վարվող արտաքին քաղաքականությանը:

Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հակադարձել է Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, ներկայացրել մի շարք  հակափաստարկներ:

«Ես, իհարկե, բյուջեի մասին միայն քաղաքական  անդրադարձ կատարեցի մեր ընդդիմության քաղաքական թեզերին: Վստահաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է այս բյուջեին: Մենք պաշտպանում ենք եւ կողմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին»,-ավարտելով ելույթը՝ ասել է Հայկ Կոնջորյանը:

Նշվել է, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քվեարկությունն իրականացվելու է ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am