National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.11.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած  ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության, զարգացման եւ ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ եւ փորձով կնպաստի երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը:

Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, եւ հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առեւտրաշրջանառության  ոլորտում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:


12.11.2024
Քննարկվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցը
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` նոյեմբերի 12-ի ԱԺ նիստում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը: Հիմնական զեկուցող, ...

12.11.2024
2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթներ են ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը
Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է...

12.11.2024
2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհանն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am