Տպել
24.11.2006
«Վերահսկիչ պալատի մասին» օրինագիծը քննարկվեց հանձնաժողովում

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 24-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»օրենսդրական փաթեթներին` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Կառավարության հեղինակած`  «Հողի հարկի մասին» եւ «Հարկային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը եւս կներկայացվեն երկրորդ ընթերցման` հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

«ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրենքի նոր նախագիծը` կից համապատասխան օրենքներում փոփոխությունների փաթեթով ներկայացրեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը: Նա նշեց,որ նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է սահմանադրական փոփոխություններից: Այն պետք է ամրագրի Վերահսկիչ պալատի նոր կազամակերպաիրավական կարգավիճակը եւ ապահովի գործունեությունը: Վերահսկիչ պալատը լինելու է ոչ թե օրենսդիր մարմնի կազմում, այլ անկախ պետական մարմին:Այն իրականացնելու էարտաքին պետական վերահսկողություն բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի գնահատմամբ, գործող օրենքում եւ նախագծում առկա են մի շարք սկզբունքային տարբերություններ: Նախ` սահմանված են բոլոր հասկացությունները եւ հստակեցված պալատի գործունեության ուղղությունները: Նախագ ծում ավելացված են ոլորտները,  որտեղ  ՎՊ-ն կարող է վերահսկողություն իրականացնել: Մասնավորապես նախատեսվում է, որ ՎՊ-ն կարող է վերահսկել համայնքների բյուջեի ելքերը, նաեւ`  մուտքերն ապահովող մարմինների գործունեությունը,պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ելքերը,  կանոնադրական կապիտալում 50 եւ ավելի տոկոս պետական բաժնեմասի կառավարման գործընթացը: Նախատեսվում է  վերահսկողություն իրականացնել նաեւ անտառային ֆոնդի ու ջրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ: Փոփոխություններ են առաջարկվում նաեւ ՎՊ-ի կառուցվածքում եւ ձեւավորման կարգում: Նոր օրենքի ընդունման պարագայում`   ՎՊ-ի  ղեկավարումն իրականացնելու է կոլեգիալ մարմինը. պալատի խորհուրդն է որոշումներ կայացնելու: ՎՊ-ի  նախագահին նշանակելու է խորհրդարանը` հանրապետության նախագահի առաջարկով եւ վեց տարի ժամկետով: Խորհուրդը կազմված կլինի յոթ անդամներից: ՎՊ-ի տարեկան ծրագիրը պետք է հաստատի խորհրդարանը, սակայն նախատեսված է նաեւ բացառիկ դեպքերում ծրագրից դուրս ստուգում իրականացնելու հնարավորություն, ինչի մասին ՎՊ նախագահը տեղեկացնում է ԱԺ նախագահին: Տարեկան հաշվետվությունը թեեւ քննարկվում է խորհրդարանում, բայց դրա մասին որոշում չի ընդունվում:

ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ եւ օրենքի մշակման աշխատանքային խմբի անդամ Գագիկ Ոսկանյանը գտնում է, որ նախագիծը հաջողված է եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին:  Պալատի նախագահի բնորոշմամբ, փաստաթղթում հստակ է ուրվագծված իրավասությունների շրջանակը եւ հետագայում տարբեր մեկնաբանություններ չեն լինի, ինչպես հիմա: Գագիկ Ոսկանյանը, սակայն, կարծում է, որ պալատն էլ ավելի անկախ կլիներ, եթե տարեկան ծրագիրը հաստատվեր ոչ թե խորհրդարանում, այլ խորհրդի նիստում:Նախագծում տեղ է գտել մի ձեւակերպում, ըստ որի ՎՊ-ն կարող է ստուգում կատարել իրավապահ մարմինների պահանջով: Այս դրույթի վերաբերյալ ահնամաձայնություն հայտնեցին թե հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ թե հանձնաժողովի անդամները:Գագիկ Մինասյանի խոսքերով, անկախ մարմինը չի կարող որեւէ կառույցի պահանջով ստուգում կատարել: Որեւէ երկրում նման փորձ չկա: Օրենսդիրները բանակցում են գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ` այս դրույթը հանելու ուղղությամբ: Օրինագիծը արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:


24.11.2006
Ավարտվեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերի 24-ին շարունակվեցին ՀՀ  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Մոսկվայում: ՌԴ Դաշնությսն խորհրդում ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Ողջունելով Հայաստանից ժամանած բարձ...