Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը` հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում:
Քննարկվել է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաեւ ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի եւ թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսավարողները պատվիրում են դրանց փորձաքննություն` նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե` ոչ:
«Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի` մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական եւ վարչարարական ծախսեր: Մեկ օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար 48,000 եւ 60,000 դրամ»,- մանրամասնել է նախարարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում եւ արտահանվում են նույն տեսակի ապրանքներ` ՀՀ ՊԵԿ-ն արդեն հրապարակում է ապրանքների ցանկը, որոնք, ըստ հիմնական զեկուցողի, չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ: «Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձեւակերպումների հետ կապված վարչական եւ ֆինանսական բեռի կրճատմանը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում եւ ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է ՊԵԿ-ը թարմացնում ցանկը եւ ինչ իրավական հետեւանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Առաջարկվող լրացումների նպատակն է արդեն փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման եւ դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական եւ վարչարարական ծախսերը:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Սարգիս Խանդանյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող երիտասարդների հետ
Խորհրդարանական դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության մասին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից (NDI) իրականացվող «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ խոսել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 11-ին կայացած հ...
Խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության որակի հիմնախնդիրներին, բուլինգի հարցերին եւ թմրաշրջանառության վտանգներին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում Անկախ մի...
Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոեյմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստ...
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանվող աջակցության ուղղություններն ու հարկային արտոնությունները
Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ: Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությո...
Խորհրդարանական լսումների ընթացքում երեխայի իրավունքներին առնչվող խնդիրները պատշաճ լուծելու տեսանկյունից կարեւորվել է իրավասու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 11-ին կազմակերպվել են խորհրդարանական լսումներ:ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանությանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ կրթության ոլորտում ծրագրերն ո...
Հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ...
Քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ
Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով: Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատա...
Խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով
2025 թվականին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը: Հաշվի առնելով հարցի եւ մեր պատշաճ ներկայացվածության կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցեր...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
Օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ. նշել է է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկա...
Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը կվճարվի մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում
Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվե...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...