National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.11.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
1 / 9

Օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ. նշել է է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի նիստում:

Զեկուցողը նշել է, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներն առաջարկություններ չեն ներկայացրել: Կառավարության առաջարկությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են տեխնիկական բնույթի փոխություններ եւ մեկ բովանդակային լրացում: Օրինագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու եւ այն «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով ծառայության խնդիրների թվում ավելացվել է պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ՊՊԾ-ին՝ իր իրավասության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելուն վերաբերյալ դրույթը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենքի ընդունումը կնպաստի ՊՊԾ-ի գործառույթների ավելի հստակ կատարմանը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հասարակությունը բարձր է գնահատում այն ծառայությունը, որն իրականացնում է կառույցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ծառայության զարգացման տեմպերը, որակական ցուցանիշները եւ նշել, որ ավելի տեղեկացված լինելու համար անհրաժեշտ է ավելացնել ծառայության գործիքակազմը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am