National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.11.2024
Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը կվճարվի մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում
1 / 7

Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամեն դեպքում տրամադրել տարվա վերջում, եթե աշխատողը չի օգտագործում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխում է եկող տարի:

Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանելու նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:

Կառավարությունն առաջարկում է նաեւ 4 մարմիններում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատավարձը ոչ թե զսպել ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով: Մասնավորապես, ըստ առաջարկի, դրույքաչափը չպետք է գերազանցի 6-ը, իսկ միջինը չպետք է գերազանցի 3,5-ը:

Օրենքի նախագծով հետադարձ ուժ չի տրվում, այն կկիրառվի 2025 թվականի հունվարի 1-ից:

Վաչե Քալաշյանի խոսքով կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի կարծիքով պետական համակարգում պետք է լինի պատշաճ վարձատրություն, որպեսզի պետական համակարգի գրավչությունն ավելանա, սակայն, ըստ պատգամավորի, համակարգը նաեւ ուռճացված է: «Եթե մենք տեսնենք, թե ինչքան է արտադրողականությունը մեր պետական համակարգի, հաշվարկենք որքան աշխատող է պետք, դրան համապատասխանեցնենք բարձր աշխատավարձեր, մենք կունենանք որակապես էական տարբերվող պետական համակարգ»,- նշել է նա:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am