National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.11.2024
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները
1 / 10

2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականներին ներկայացնելով երկրի՝ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախանշված հատկացումները:

Զեկուցողը հայտնել է, որ գերատեսչության բյուջեում հիմնական ավելացումներն ընթացիկ ծախսերի մասով են: Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ նախարարը նշել է, որ, ըստ էության, մեծ փոփոխություններ չկան. բյուջեն ավելանալու է ընդամենը 139 մլն դրամով կամ 7,1 տոկոսով:

Հաջորդիվ նախարարության բյուջեի թվային եւ ծրագրային ցուցանիշներն ու ուղղությունները ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ առաջնային են համարվել «Կենսաթոշակային ապահովության», «Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող աջակցություն» եւ «Ժողովրդագրության վիճակի բարելավում» ծրագրերը, որոնց բաժին է ընկնում ոլորտի բյուջեի 8,8 տոկոսը: «Ցուցանիշը 2024 թվականի նկատմամբ աճել է 16,3 տոկոսով»,- ասել է նախարարը:

Պետական քաղաքականության մեջ 2025 թվականին եւս թիրախային է լինելու ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այս ծրագրի համար գալիք տարում նախատեսվում է հատկացնել շուրջ 80 մլրդ 88 մլն դրամ: Շարունակվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը: Մեր հայրենակիցները շարունակելու են օգտվել իրենց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով նախատեսված սոցիալական երաշխիքներից:

Նախարարն անդրադարձել է նաեւ տարբեր ծրագրերի ֆինանսավորման չափերին:

««Անապահով եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 23 մլրդ 410 մլն դրամ, «Սոցիալապես անապահով անձանց սննդի կազմակերպում» միջոցառման շրջանակում կհատկացվի շուրջ 167 մլրդ դրամ, «Զբաղվածություն» ծրագրին նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 733 մլն դրամ, 2025 թվականին այս կենսաթոշակային ապահովություն ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 560 մլրդ 271 մլն դրամ, որից 210,000 մլն դրամը կուտակային կենսաթոշակն է՝ 510,000 մասնակցի հաշվարկով»,- հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ 2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի, զինվորական ծառայության, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը:

Անդրադառնալով մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներին՝ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է հատկացնել շուրջ 30 մլրդ 237մլն դրամ՝ 67,943 շահառուի համար. «Ընդ որում, 2025 թվականին պահպանվելու են նպաստի այս տեսակի՝ 2024 թվականի չափերը. խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում՝ 37,500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ 31,600 դրամ, գյուղաբնակ եւ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում՝ 69,100 դրամ: Միաժամանակ, պետական բյուջեից 20 մլրդ 905 մլն դրամ կուղղվի 37,420 նորածինների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելուն, որի դեպքում եւս պահպանվելու են նպաստի՝ 2024 թվականի չափերը: 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողին՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալն ամսական 50,000 դրամ դրամական աջակցության տրամադրմանը կուղղվի շուրջ 27 մլրդ դրամ՝ միջին ամսական շուրջ 45,103 երեխայի ծննդյան կապակցությամբ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ կշարունակվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված աջակցությունը, որի համար նախատեսվում է 1 մլրդ 800 մլն դրամ՝ 3500 շահառուի համար:

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 3 մլրդ 300 մլն դրամ, այդ թվում՝ շուրջ 867 մլն դրամը նախատեսվում է Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցման համար: Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից շուրջ 1 մլրդ 924 մլն դրամի շրջանակում կտրամադրվեն 24,399 աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր եւ այլն, 399-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաեւ կիրականացվի 60 աջակցող միջոցի վերանորոգում, 5-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

Պատգամավորները հարցեր են ուղղել գերատեսչության ղեկավարին՝ առանցքում ունենալով Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցումն ու դրան ուղղվող միջոցները, զբաղվածության ծրագրերին ու դրանց շահառուներին, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող աջակցություններին, բյուջետային նոր նախաձեռնություններին, ընտանիքի անապահովության գնահատման համակարգի պիլոտային ծրագրին:


04.11.2024
Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը
Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61...

04.11.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...

04.11.2024
ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Եկող տարի նախար...

04.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակա...

04.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակու...

04.11.2024
ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները
Հարկային եւ մաքսային վարչարարության նպատակների իրագործումը պարզ բանաձեւ է. ապահովել որակյալ ծառայություններ հարկ վճարողների համար եւ կրճատել ստվերը: Ուրախ եմ արձանագրել, որ թե' Ֆինանսների նախարարության եւ թե' ՊԵԿ-ի գնահատականներով ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: Այս ...

04.11.2024
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին ներկայացվել են տնտեսական ոլորտին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկա...

04.11.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am