National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.11.2024
Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը
1 / 6

Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին քաղաքապետարանը սկսել է իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց շարքում է կոյուղիների փոխարինումը:

Տիգրան Ավինյանն աննախադեպ է համարել Կառավարության աջակցությամբ եւ քաղաքապետարանի կողմից ներդրված գումարներով 52 կմ ճանապարհի միջին նորոգմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Նրա տեղեկացմամբ քաղաքապետարանն այս տարի գնել է 171 նոր ավտոբուս` ծախսելով 7,6 մլրդ դրամ, 15 տրոլեյբուս` ծախսելով 1,8 մլրդ դրամ: Նշվել է, որ կատարվել են նաեւ բակային տարածքների մաքրման մեծածավալ աշխատանքներ, կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ:

Քաղաքապետը խոսել է նաեւ հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք տարվա բյուջեով նախատեսված հատկացումների 81,4 տոկոսը կուղղվի աշխատանքի վարձատրության գծով ծախսերին, իսկ 18,6 տոկոսը` հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանը: Այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը: Նրա խոսքով 2025 թվականին կառույցը կշարունակի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի, այդ թվում` էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առեւտրային կանոնների լրամշակման, ինչպես նաեւ սակագնային քաղաքականության կատարելագործման աշխատանքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի խոսքով հանձնաժողովը դառնալու է սպառողների պաշտպանության կենտրոնական մարմին` իրականացնելով  սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված լայնածավալ գործառույթներ:

2025 թվականից սկսած Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի եւ ստանդարտների տեխնիկական թարգմանություն, տեղայնացման աշխատանքներ: Կիրականացվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան քաղաքաշինության ոլորտում կիրառել ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այս մասին բարձրաձայնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ էլ 2025 թվականին կոմիտեն կիրականացնի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը:

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում պատգամավորները ծանոթացել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մի շարք ոլորտներում իրականացվելիք ծրագրերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am