National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.10.2024
Եվրասիական միության եւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության մասին հարցերը քննարկվել են ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 11

Եվրասիական միության եւ տարածաշրջանի երկրների հետ հանագործակցության մասին խոսելիս պետք է նշել, որ մեր երկիրը համագործակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ, որի հետ միասին իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանցից երկուսը ներկայացված են 2025 թվականի բյուջեով: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` շարունակելով խորհրդարանականներին ներկայացնել «2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

««Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի շրջանակում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 149 մլն դրամ, որից 124 մլն-ը` դրամաշնորհ, 24 մլն-ը` համաֆինանսավորում: Հաջորդ ծրագիրը միտված է ճանապարհային ցանցի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի բարելավմանը: Այս ծրագիրն իրականացնելու համար նախատեսվել է հատկացնել 19 մլրդ 124 մլն դրամ»,- նշել է երկրի գլխավոր ֆինանսիստը:

Հաջորդիվ 2025 թվականի պետական բյուջեի զեկուցման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2024 թվականին մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր ու նշել, որ հաշվետու տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է թե՛ ապրանքաշրջանառությունը, թե՛ արտահանումն ու ներմուծումը եւ թե՛ օտարերկրյա ներդրումների հոսքը: Անդրադարձ է կատարվել նախարարության իրականացրած աշխատանքներին, ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:

Խորհրդարանականները հարցեր են ուղղել գերատեսչության ղեկավարին, որոնք վերաբերել են դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման նվազմանը, հիպոտեկային շուկային, ԵԱՏՄ անդամ երկրների ու երրորդ երկրների ազատ առեւտրի համաձայնագրերին եւ այլ թեմաների:

Արտաքին քաղաքականություն մշակող գերատեսչության մասով զարգացումները ներկայացրել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Փոխարտգործնախարարը զեկույց է ներկայացրել ԵՏՄ կանոնադրական մարմիններում ՀՀ նախագահության, ՀՀ-ԵԱՏՄ երկրների հետ վարվող բանակցությունների, ընդունված որոշումների ու ստորագրված համաձայնագրերի մասին:
 


31.10.2024
Զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում
ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսա...

31.10.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկ...

31.10.2024
Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ ...

31.10.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

31.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում որոշվել է նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օր...

31.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

31.10.2024
«EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Ժիգա Ֆակտորի եւ նույն ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Օսկար Ռոջիներ-Հոֆմայստերի հետ: Մերի Գալստյանը, գնահատելով չեխական վ...

31.10.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...

31.10.2024
ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքները. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2025 թ. պետբյուջեի քննարկումը
2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2  տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային ե...

31.10.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am