National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
31.10.2024
Եվրասիական միության եւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության մասին հարցերը քննարկվել են ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 11

Եվրասիական միության եւ տարածաշրջանի երկրների հետ հանագործակցության մասին խոսելիս պետք է նշել, որ մեր երկիրը համագործակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ, որի հետ միասին իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանցից երկուսը ներկայացված են 2025 թվականի բյուջեով: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` շարունակելով խորհրդարանականներին ներկայացնել «2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

««Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի շրջանակում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 149 մլն դրամ, որից 124 մլն-ը` դրամաշնորհ, 24 մլն-ը` համաֆինանսավորում: Հաջորդ ծրագիրը միտված է ճանապարհային ցանցի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի բարելավմանը: Այս ծրագիրն իրականացնելու համար նախատեսվել է հատկացնել 19 մլրդ 124 մլն դրամ»,- նշել է երկրի գլխավոր ֆինանսիստը:

Հաջորդիվ 2025 թվականի պետական բյուջեի զեկուցման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2024 թվականին մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր ու նշել, որ հաշվետու տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է թե՛ ապրանքաշրջանառությունը, թե՛ արտահանումն ու ներմուծումը եւ թե՛ օտարերկրյա ներդրումների հոսքը: Անդրադարձ է կատարվել նախարարության իրականացրած աշխատանքներին, ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:

Խորհրդարանականները հարցեր են ուղղել գերատեսչության ղեկավարին, որոնք վերաբերել են դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման նվազմանը, հիպոտեկային շուկային, ԵԱՏՄ անդամ երկրների ու երրորդ երկրների ազատ առեւտրի համաձայնագրերին եւ այլ թեմաների:

Արտաքին քաղաքականություն մշակող գերատեսչության մասով զարգացումները ներկայացրել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Փոխարտգործնախարարը զեկույց է ներկայացրել ԵՏՄ կանոնադրական մարմիններում ՀՀ նախագահության, ՀՀ-ԵԱՏՄ երկրների հետ վարվող բանակցությունների, ընդունված որոշումների ու ստորագրված համաձայնագրերի մասին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am