ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում որոշվել է նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հաստատվել է նաեւ խորհրդարանական լսումների անցկացման ընթացակարգը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ լսումներին մասնակցելու համար հրավիրվում են քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հանրության շահագրգիռ հատվածը: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է առավելագույնը երկու ներկայացուցչի մասնակցություն: