National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
31.10.2024
«EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
1 / 4

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Ժիգա Ֆակտորի եւ նույն ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Օսկար Ռոջիներ-Հոֆմայստերի հետ:

Մերի Գալստյանը, գնահատելով չեխական վերլուծական կենտրոնի գործունեությունը, համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան:

Ժիգա Վակտորը տեղեկացրել է, որ Հայաստանում են` տեղում ծանոթանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացին:

Ներկայացնելով մանրամասներ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման վերաբերյալ` հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը` առաջ մղելու քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Մերի Գալստյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղհասարակության դերակատարումը մեր երկրում:

Մի շարք ոլորտներում տեխնիկական, փորձագիտական կարողությունների զարգացման վերաբերյալ գաղափարներ են հնչել:

Եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով Հայաստանի կառավարության հետ նախատեսվում  է փորձի փոխանակման որոշ ծրագրեր իրականացնել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am