National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.10.2024
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը
1 / 2

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացվելու է 24 մլրդ 365 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա ֆինանսական միջոցներից քիչ է 632 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է հատկացնել 20 մլրդ դրամ, որը 4 տոկոսով քիչ է ընթացիկ տարվա հատկացումներից: Կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 մլրդ 180 մլն դրամ, որը 6 տոկոսով ավելի է այս տարվա գումարից:

ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 1 մլրդ 658 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից պակաս է 6.4 տոկոսով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 մլրդ 617 մլն դրամ, կապիտալ ծախսերը՝ 41 մլն դրամ:

Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 72 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հաստատված բյուջեից պակաս է 2.6 տոկոսով կամ 191 մլն դրամով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 մլրդ 815 մլն դրամ, որն ընթացիկ տարվա ծախսից պակաս կլինի 1.2 տոկոսով: Կապիտալ ծախսերը կկազմեն 257 մլն դրամ, որը 30 տոկոսով պակաս կլինի 2024 թվականի հատկացումից:

Սահմանադրական դատարանին նախատեսվում է հատկացնել 870 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 26 մլն դրամով: Ընթացիկ ծախսերն այս տարվա բյուջեից ավելի կլինեն 33 մլն դրամով, իսկ կապիտալ ծախսերի համար կօգտագործվի 1.5 մլն դրամ:

Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 17 մլրդ 329 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից պակաս կլինի 1.8 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերը քիչ կլինեն 6.7 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 58 տոկոսով:

ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացվի  23.8 մլրդ դրամ, ինչը 624 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Ընթացիկ ծախսերը կավելանան 43 մլն դրամով, կապիտալ ծախսերը կկազմեն 1 մլրդ 42 մլն դրամ:

ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 9 մլրդ 926 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից պակաս է 127 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի 1.8 տոկոսով պակաս գումար, կապիտալ ծախսերի համար կօգտագործվի 49 մլն դրամ:

Պետական վերահսկողական  ծառայությանը նախատեսվում է հատկացնել 934 մլն դրամ, որը 22 մլն դրամով պակաս է 2024 թվականի հատկացումից: Ընթացիկ ծախսերը կնվազեն 3.9 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերի համար կծախսվի 19 մլն դրամ:

ՀՀ քննչական կոմիտեն կստանա 18 մլրդ 986 մլն դրամ, ինչը 8.7 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի  4.6 տոկոսով ավելի գումար, իսկ կապիտալ ծախսերի համար ավելի կօգտագործվի 732 մլն դրամ եւ կկազմի 990 մլն դրամ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կհատկացվի 3 մլրդ 463 մլն դրամ, որը 2024 թվականի հատկացումից պակաս կլինի 6.3 տոկոսով կամ 231 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի 3 մլրդ 428 մլն դրամ, կապիտալ ծախսերի համար՝ 35 մլն դրամ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կհատկացվի 405 մլն դրամ, որը 2024 թվականի բյուջեից պակաս է 1.7 տոկոսով կամ 7 մլն դրամով: Ամբողջ գումարը կօգտագործվի ընթացիկ ծախսերի համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 492 մլն դրամ, որը 50 տոկոսով ավելի փոքր կլինի 2024 թվականի հատկացումներից:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


30.10.2024
Արման Եղոյանը հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Ժիգա Ֆակտորի եւ նույն ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Օսկար Ռոջիներ-Հոֆմայստերի հետ: Ողջունելով չեխական առաջատար ...

30.10.2024
Հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակավայրեր
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի Վեդի խոշորացված համայնքի Նոր Կյանք բնակավայրի բնակիչներից ստացել է գրավոր դիմում, որով նրանք խնդրել են հանձնաժողովին աջակցել բնակավայրերում ստեղծված խնդրի լուծմանը: Հա...

30.10.2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասա...

30.10.2024
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները
2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47,5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխի...

30.10.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառա...

30.10.2024
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են մի շարք կառույցների 2025 թ. բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական հատկացումները
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2025 թ...

30.10.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...

30.10.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

30.10.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2025 թ. բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները: «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի ն...

30.10.2024
ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմերի ղեկավարները ներկայացրել են հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը
Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով կամ 2.5 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի ...

30.10.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am