National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը
1 / 5

Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին (նստավայրը` Մոսկվա):

Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի անդամ Կնյազ Հասանովը:

Տաթեւիկ Գասպարյանը խոսել է երկու երկրների միջեւ բազմոլորտ համագործակցությունը զարգացնելու ու միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին` ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Գվատեմալայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանում առկա իրավիճակին, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից: Դեսպանին ներկայացնելով ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ դրա իրագործումը կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Կնյազ Հասանովի խոսքով, ի տարբերություն խաղաղության պայմանագիր կնքելու հարցում ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, Ադրբեջանը մի շարք պատճառներով ձգձգում է դրա կնքումը: Պատգամավորն այդ հարցում կարեւորել է Գվատեմալայի` որպես ՄԱԿ-ի անդամի դերակատարությունը:

Տաթեւիկ Գասպարյանը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու հարցում ՀՀ կառավարության ջանքերի մասին, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է բարձրացված մարտահրավերների հաղթահարման գործում միջազգային գործընկերների աջակցությունը:

Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Ըստ դեսպանի` Գվատեմալայի կառավարությունը տեղյակ է եւ ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am