Քննարկվող համաձայնագիրը լրացնում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված շուրջ 80-ից ավելի միջպետական համաձայնագրերին: Փաստաթուղթը թույլ է տալիս դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի ընտանիքների անդամներին վարձատրվող աշխատանքով զբաղվելու Հայաստանում եւ Վրաստանում: Նման աշխատանքի թույլտվությունը տրամադրվելու է երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների կողմից: Թույլտվությունը տրամադրվելու է այնքան ժամկետով, որքան նախատեսված է տվյալ դիվանագետի գործուղումը համապատասխան երկիր: Ընտանիքի անդամի աշխատանքի անցնելու պահից նրա նկատմամբ այլեւս չեն կիրառվելու Վիեննայի կոնվենցիայի համապատասխան կարգավորումները, այլ կգործեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի եւ այլ օրենսդրական ակտերի դրույթները:
««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: