National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2024
Դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչեւ 90 օր իրավունք կստանան առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել ՀՀ-ում եւ Թունիսում
1 / 2

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության եւ Թունիսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2002 թվականին: 2023 թվականի դեկտեմբերին առաջին անգամ տեղի են  ունեցել  հայ-թունիսյան քաղաքական խորհրդակցություններ, որոնց ընթացքում ստորագրվել է  վերոնշյալ  միջազգային պայմանագիրը: Համաձայնագրի կարգավորումների համաձայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչեւ 90 օր իրավունք են ստանում առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել Հայաստանում եւ Թունիսում: Ավելի երկար ժամկետով տվյալ երկրում գտնվելու համար անհրաժեշտ կլինի ստանալ մուտքի վիզա՝ ընդունող կողմի պետության ներպետական օրենսդրությանը համապատասխան:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ: Նրա խոսքով համաձայնագրի ընդունումը կնպաստի երկու երկրների միջեւ  քաղաքական երկխոսությանը եւ կհեշտացնի պաշտոնական փոխայցերը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am