National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2024
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում
1 / 2

Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամբ փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Նախագծի նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Այս մասին հոկտեմբերի 23-ի ԱԺ հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակական ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am