National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2024
Առաջարկվում է 7 տարով երկարաձգել «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը
1 / 2

Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում:

Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետը  2 անգամ երկարաձգվել է 2009 թվականի մայիսի 15-ին եւ  2016 թվականի  նոյեմբերի 25-ին ստորագրված համաձայնություններով:

Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով 2024 թվականի  մայիսի 2-ին  Երեւանում ստորագրվել է  համաձայնագրի գործողության ժամկետը  եւս 7  տարի ժամկետով՝ մինչեւ 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն, որը գործելու է  2023 թվականի նոյեմբերի 25-ից:

Համաձայնագրի նպատակն է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ապահովել համագործակցություն՝  զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը եւ փոխադրումը կանխելու նպատակով:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ փոխանցել է Հայկ Սարգսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am