National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.10.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախաձեռնություններ
1 / 1

««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեխնիկական շտկում է կատարվել:

ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը ներկայացրել է հիմնական կարգավորումներն ու արված փոփոխությունները:

«Սոցիալական աջակցության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո երկու քննարկում է կազմակերպվել, որի արդյունքում էլ որոշակի հստակեցումներ են արվել: Բոլոր փոփոխությունները եւ առաջարկները տեխնիկական բնույթի են եղել. որոշ դեպքերում լիազորող նորմերի հստակեցումներ են արվել, վերացվել տեխնիկական կրկնությունները, որոշակի ձեւակերպումներ համապատասխանեցվել են մասնագիտական տերմիններին: Լրամշակվել են որոշ հասկացությունների սահմանումներ: Նախագծում առավել սպառիչ են թվարկվել ընտանիքի անապահովության գնահատման դադարեցման հիմքերը, սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու պարտականությունները:

Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ քննարկվել են նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Նշվել է, որ տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի ներկայացմամբ քննարկվել է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում առաջարկվող օրինագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, փոփոխություններ չեն կատարվել:

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել, ներկա են եղել նաեւ կրիտպտոակտիվներով զբաղվող տնտեսավարողները: Հաշվի առնելով քննարկումները՝ որոշվել է անկանխիկ գործառնությունների մասով օրենսդրական կարգավորումն ուժի մեջ դնել 2026 թվականի հունվարի մեկից: Այսինքն՝ դրանից հետո կրիպտոարկտիվների ձեռքբերումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով: Ըստ Արփինե Սարգսյանի՝ մինչ այդ ժամկետն օրենսդրական դաշտը հնարավորինս կներդաշնակեցվի, եւ տնտեսավարողները գործնականում որեւէ խոչընդոտի չեն բախվի:

«Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ոստիկանության գվարդիայի ձեւավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն` ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար: Փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը, մինչ այժմ չափորոշչի որեւէ մոտեցում չի եղել: 2025 թվականի նոյեմբերի մեկից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը: Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջեւ դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ եւս կարող է ստանալ ու կատարել: Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է: Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը համակարգում լայնածավալ վերապատրաստումներ են իրականացվելու:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ քննարկվել են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները:

Առաջինից երկրորդ ընթերցում հիմնականում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նարեկ Բաբայանը ներկայացրել է բովանդակային երկու առաջարկ, որոնք ընդունվել են եւ նախագիծը լրամշակվել է երկու լիազորող նորմերով:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում ուսումնառության ամբողջ ընթացքում ստանալ մեկ անգամ տարկետում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել է խմբագրական բնույթի փոփոխություն:

««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է տեխնիկական բնույթի 1 փոփոխություն: Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկությամբ կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկներ չեն եղել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթում առաջին ընթերցումից հետո խմբագրական բնույթի փոփոխություններ են կատարվել:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում է առաջարկել պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:


23.10.2024
Բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ կստեղծվի. կկարգավորվեն կլինիկական եւ կլինիկալաբորատոր հետազոտություններ իրականացնելու մի շարք դրույթներ
Գործադիրն առաջարկել է մշակել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը` 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ-ի միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումները: ...

23.10.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը
Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գու...

23.10.2024
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ...

23.10.2024
Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին. Գեւորգ Պապոյան
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռեւս 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանք...

23.10.2024
Համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները
Քննարկվող համաձայնագիրը լրացնում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված շուրջ 80-ից ավելի միջպետական համաձայնագրերին: Փաստաթուղթը թույլ է տալիս դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի ընտանիքների անդամներին վարձատրվող աշխատանքով զբաղվելու Հայաստանում եւ Վրաստանո...

23.10.2024
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը. Քրիստինե Ղալեչյան
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհահատված, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12,5 կմ ընդհանուր երկարությ...

23.10.2024
Դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչեւ 90 օր իրավունք կստանան առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել ՀՀ-ում եւ Թունիսում
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  ՀՀ ա...

23.10.2024
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամ...

23.10.2024
Առաջարկվում է 7 տարով երկարաձգել «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը
Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամ...

23.10.2024
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու
Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամա...

23.10.2024
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Վիգեն Քոչարյանը
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թ...

23.10.2024
Առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղղությունները, սկզբունքները, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր մեխանիզմները սահմանվում են «Հանրային խորհրդի մասին» օրենքո...

23.10.2024
Օրենսդրական փաթեթն արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին. Արմենուհի Հարությունյան
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների եւ հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաեւ Վենետիկ...

23.10.2024
ՀՀ-ն 92,3 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ է նախատեսում ներգրավել փախստականներ ունեցող երկրներին աջակցող հիմնադրամից
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունե...

23.10.2024
Առաջարկվում են փոփոխություններ՝ ուղղված դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերի նվազեցմանը եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովմանը
Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Առաջին ընթերցմամբ...

23.10.2024
Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ. այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ստանձնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ Ավետ Պողոսյանը երդվել է ԱԺ նիստում:   ...

23.10.2024
Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան
Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ: Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական  նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության մ...

23.10.2024
Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին նախատեսվում է տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը`  հոկտեմբերի 2...

23.10.2024
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան. խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Նախ պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am