National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.10.2024
Օրենսդրական փաթեթն արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին. Արմենուհի Հարությունյան
1 / 3

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների եւ հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ քաղաքացիներն ավելի դյուրին կիրականացնեն իրենց ընտրական իրավունքներըգ իրենց հաշվառման  համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում՝ քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը եւ էլեկտրոնային ծանուցումով նոր տեղամասում քվեարկել առանց թղթային տեղեկանքի: Հաշմանդամություն եւ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք եւս էլեկտրոնային դիմումով կկարողանան ընտրել իրենց համար ավելի մատչելի ընտրատեղամաս, տեսողության խնդիրներ ունեցողները կապահովվեն լրացուցիչ միջոցներով: Առաջարկվել է քրեականացնել ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Կմիասնականացվեն հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ընտրական գործընթացներն ավելի պատշաճ կազմակերպելու համար: Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին, եւ առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:

«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները եւս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը, փողոցները, բազմաբնակարան շենքերը, պատշգամբները չլցվեն քարոզչական պաստառներով»,- ասել է Արմենուհի Հարությունյանը:

Ընտրատարածքային, ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանվելու է ամենամյա ատեստավորման պահանջ՝ ընտրական գործընթացներն առավել մասնագիտացված եւ պրոֆեսիոնալ կազմակերպելու համար:

Հստակեցվում է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Ներկայում գործող օրենքներով արգելվում է ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում: «Հնարավորություն տալու հարց է առաջացել՝ հաշվի նստելով նոր իրողությունների հետ: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գործընթացը կկասեցվի եւ կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել որոշակի բացառություններով»,- մանրամասնել է  փոխնախարարը: Վարչական պատասխանատվություն կնախատեսվի թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, սահմանված կարգի խախտմամբ կամ չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա ներկայացրել է մանրամասներ եւ պարզաբանումներ «ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում» դրույթին վերաբերող փոփոխությունների մասին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով Ընտրական օրենսգրքում առաջարկվող  փոփոխությունները պայմանավորված են վերջին շրջանում ընտրական գործընթացների արդյունքում վեր հանված հիմնական խնդիրները լուծելու համար: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն աշխատանքային որոշում է կայացրել ունենալ աշխատանքային խումբ, որը ձեւավորվել է եւ աշխատում է օրենսդրական փաթեթի լավարկման համար: Առաջիկայում նախատեսվում է արտագնա քննարկում հանձնաժողովի անդամների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու բարձրացված հարցերն օրինագծի վերաբերյալ: Հարակից զեկուցողը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ կոչ անելով կողմ քվեարկել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չափազանց կարեւորելով ընտրական օրենսդրության փաթեթի քննարկումը, այդ թվում՝ հանրային, մասնագիտական դաշտի լայն ընդգրկմամբ, անդրադարձել է արտակարգ եւ ռազմական դրության հիմքով ընտրությունները հետաձգելու հարցին: «Կարգավորումը վերաբերում է ամբողջ գործընթացին եւ հաշվի չեն առնվում մի շարք առանձնահատկություններ»,- ասել է խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ վերաբերելի դրույթն ամբողջությամբ վերանայման կարիք ունի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, նշել է, որ հանձնառություն են ստանձնում քննարկել բարձրացված հարցերն արտագնա քննարկումների ժամանակ, նշելով նաեւ, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն փաթեթը քննարկելու հնարավորություն ընձեռելու համար՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի շրջանակում Արդարադատության նախարարությունը բաց է եւ պատրաստակամ քննարկումների ու արդյունավետ որոշումներ ընդունելու հարցում:


23.10.2024
Բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ կստեղծվի. կկարգավորվեն կլինիկական եւ կլինիկալաբորատոր հետազոտություններ իրականացնելու մի շարք դրույթներ
Գործադիրն առաջարկել է մշակել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը` 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ-ի միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումները: ...

23.10.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը
Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գու...

23.10.2024
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ...

23.10.2024
Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին. Գեւորգ Պապոյան
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռեւս 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանք...

23.10.2024
Համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները
Քննարկվող համաձայնագիրը լրացնում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված շուրջ 80-ից ավելի միջպետական համաձայնագրերին: Փաստաթուղթը թույլ է տալիս դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի ընտանիքների անդամներին վարձատրվող աշխատանքով զբաղվելու Հայաստանում եւ Վրաստանո...

23.10.2024
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը. Քրիստինե Ղալեչյան
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհահատված, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12,5 կմ ընդհանուր երկարությ...

23.10.2024
Դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչեւ 90 օր իրավունք կստանան առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել ՀՀ-ում եւ Թունիսում
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  ՀՀ ա...

23.10.2024
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամ...

23.10.2024
Առաջարկվում է 7 տարով երկարաձգել «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը
Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամ...

23.10.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախաձեռնություններ
««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեխնիկական շտկում է կատարվել: ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյա...

23.10.2024
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու
Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամա...

23.10.2024
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Վիգեն Քոչարյանը
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թ...

23.10.2024
Առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղղությունները, սկզբունքները, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր մեխանիզմները սահմանվում են «Հանրային խորհրդի մասին» օրենքո...

23.10.2024
ՀՀ-ն 92,3 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ է նախատեսում ներգրավել փախստականներ ունեցող երկրներին աջակցող հիմնադրամից
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունե...

23.10.2024
Առաջարկվում են փոփոխություններ՝ ուղղված դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերի նվազեցմանը եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովմանը
Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Առաջին ընթերցմամբ...

23.10.2024
Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ. այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ստանձնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ Ավետ Պողոսյանը երդվել է ԱԺ նիստում:   ...

23.10.2024
Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան
Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ: Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական  նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության մ...

23.10.2024
Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին նախատեսվում է տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը`  հոկտեմբերի 2...

23.10.2024
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան. խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Նախ պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am