National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2024
Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան
1 / 2

Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:

Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական  նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:

Ծրագրի երկու հիմնական նպատակներն են հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության ամրապնդումն ու փողի եւ կապիտալի շուկայի զարգացումը, կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակի մշակումը եւ հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքների ներդրումը, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելը:

«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ պակասուրդը կազմում է 482,9 մլրդ դրամ»,- ասել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է համարվում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման վերաբերյալ: Նա նշել է, որ «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված են այն ուղենշային համամասնությունները, որոնցով ֆինանսավորվելու է պակասուրդը: «2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 4.6 տոկոսը, որն ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից բարձր է: Սակայն մենք այդ պակասուրդի մակարդակը սահմանել ենք կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու համար, այդ թվում՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական եւ բնակարանային խնդիրները»,- նշել է Ֆինանսների նախարարը:

Գլխադասային՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am