National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
18.10.2024
Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին
1 / 4

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է հիմնական կարգավորումները: Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքը: Հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում քաղաքացիներն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը եւ էլեկտրոնային ծանուցմամբ կգնան նոր տեղամաս քվեարկության` առանց թղթային տեղեկանքի:

Քրեականացվել է ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը. սա քրեորեն պատժելի արարք է դիտարկվելու:

Միասնականացվել են հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամկետները, որ ընտրական գործընթացն ավելի պատշաճ կազմակերպվի: Այժմ այդ ժամկետների հարցում տարբերակված մոտեցում կա. արտահերթ ընտրությունների համար սահմանված են առավել սեղմ ժամկետներ, ինչն ընտրական գործընթացներին պատշաճ պատրաստվելու հնարավորություն չի տալիս: Ըստ Արմենուհի Հարությունյանի` դա ազդում է ե՛ւ հանրության վստահության, ե՛ւ ընտրական գործընթացների թափանցիկության վրա:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին: Առաջին հերթին կվերահաշվարկվեն այն տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ կներկայացվի վերահաշարկի դիմում:

Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների շրջանակը, հիմնադրամները եւս կարող են հավատարմագրվել դիտորդության համար: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար սահմանվում է ամենամյա ատեստավորման պահանջ, որը երբեւէ չի եղել:

Վերջնական լուծում է ստանալու ընտրական գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների հարցը: ԿԸՀ-ն իրականացնելու է միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը, իսկ ԿԿՀ-ն՝ կուսակցությունների ամենօրյա ֆինանսավորման գործունեության վերահսկողությունը:

Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունների նշանակումը եւ անցկացումն արտակարգ ու ռազմական դրության պայմաններում՝ հաշվի առնելով, որ դա կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը: Այս կանոնակարգումները հստակեցվել են, որ հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես են կազմակերպվելու ընտրություններն այդ ժամանակ:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ տեւական քննարկումների փուլ է անցել փաթեթը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am