National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
1 / 5

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով:

Փոխնախարարի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք գրավոր առաջարկներ: Արդյունքում՝ կիբեռհանցավորության ցանկից հանվել է «արտոնագրային իրավունքը խախտելը» պարբերությունը՝ հաշվի առնելով Բուդապեշտի կոնվենցիայում կիբեռհանցագործությունների ցանկում այդ հանցակազմի չներառումը:  Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:

Նշվել է, որ կրիպտոակտիվների ոլորտին վերաբերող իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը ներկայացրել է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը : Գործադիրն առաջարկում է յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսել պարգեւատրման հավելյալ ֆոնդ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է: Հեղինակն առաջարկում է հունիսի 17-ը նշել որպես Հայրերի օր:

Ըստ զեկուցողի՝ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել, քանի որ չի ներկայացվել որեւէ առաջարկ:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակվել է՝ հաշվի առնելով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած խմբագրական առաջարկները:

Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրինագծերի քննարկումը:


18.10.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում
Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Քաղաքաց...

18.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Քննարկումների առա...

18.10.2024
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակց...

18.10.2024
Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին
ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված...

18.10.2024
Գարեգին Բաղրամյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները...

18.10.2024
Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձեւավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, ...

18.10.2024
Ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Նրա խոսքով ոստիկանը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը, ՊՊԾ ծառայողը, փրկարարը չեն կարող օգտագործել թմրանյութ, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պա...

18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ նե...

18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am