National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.10.2024
Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձեւավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
1 / 7

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ  բոլոր հնարավոր կարգավորումները:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների փաստահավաք գործունություն եւ դրանց վերաբերյալ կազմելու է փաստահավաք զեկույց: Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետեւանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ եւ այլն:

«Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների եւ գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը եւ իրադարձությունները ներառելու են՝ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես նաեւ հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:

Հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներ. մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում հարցազրույցների անցկացում, այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային լսումների անցկացում եւ այլն:

«Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր կամ ճանաչված մասնագետներ են կամ հանրային հեղինակություն վայելող անձինք են: Նրանք երբեւէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն»,- տեղեկացրել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ հանձնաժողովի անդամներն իրենց գործունեությունը ծավալելու են վճարովի հիմունքներով: Նրանց վարձատրության չափը կսահմանվի ենթաօրենսդրական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: «Օրենքի ուժով Հանրային խորհրդի գործող կազմը պետք է ցրվի եւ ձեւավորվի նոր խորհուրդ, որն էլ արդեն կձեւավորի հանձնաժողովը»,- նշել է զեկուցողը:

Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնությունը քննարկվել է տարբեր ձեւաչափերով եւ բազմիցս լրամշակվել: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնց հիման վրա նախագիծը կլրամշակվի առաջինից երկրորդ ընթերցում:

Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ձեւավորվելիք հանձնաժողովին տրվելիք լիազորություններին, փաստահավաք խմբի գործունեության ժամանակահատվածին եւ այլն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ողջունելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել: Պատգամավորն ընդգծել է Հանրային խորհրդում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


18.10.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում
Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Քաղաքաց...

18.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Քննարկումների առա...

18.10.2024
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակց...

18.10.2024
Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին
ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված...

18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը...

18.10.2024
Գարեգին Բաղրամյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները...

18.10.2024
Ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Նրա խոսքով ոստիկանը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը, ՊՊԾ ծառայողը, փրկարարը չեն կարող օգտագործել թմրանյութ, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պա...

18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ նե...

18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am