National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.10.2024
Ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է
1 / 4

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Նրա խոսքով ոստիկանը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը, ՊՊԾ ծառայողը, փրկարարը չեն կարող օգտագործել թմրանյութ, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը սահմանել, աշխատանքից ազատել: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաեւ թմրանյութի թեստը հանձնելուց հրաժարվելու պարագայում:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթով վերոնշյալ աշխատակիցները պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն տարեկան երկու անգամ: Ըստ հեղինակի՝ տարբեր թմրանյութեր տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում, եւ պատահականության սկզբունքով հանձնումն անձին հնարավորություն չի տա ժամկետն իմանալ եւ դրանից առաջ բացառել թմրանյութի օգտագործումը: Դա նաեւ համապատասխան մարմիններին ճշգրիտ բաշխում իրականացնելու հնարավորություն կտա, այսինքն՝ թեստավորում իրականացնող լաբորատորիաները ծանրաբեռնված չեն լինի:

Չժխտելով նախագծի գաղափարի կարեւորությունը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների եւ ձեւերի մասին: «Մենք այս համակարգի միջոցով ո՞ւմ ենք հայտնաբերում. հայտնաբերում ենք կախվածություն ունեցող անձանց, մենք չենք հայտնաբերում շղթան, չենք գտնում առաքողին, պատրաստողին, ներմուծողին: Մենք գալիս ենք հետեւանքից, ոչ թե պայքարում ենք պատճառի դեմ»,- նման կարծիք է հայտնել պատգամավորն ու կարեւորել ամբողջական փաթեթի ներկայացումը:

Ագնեսա Խամոյանը վստահեցրել է, որ սա թմրանյութերի դեմ պայքարին վերաբերող իր վերջին նախագիծը չի լինելու: Նրա համոզմամբ իրավապահ, նախաքննական մարմնի որեւէ աշխատակից չի կարող թմրանյութ օգտագործել:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը եւս կարեւորել է գաղափարը, նշել, որ խնդրահարույց կետեր կան իրավական որոշակիության հետ կապված: Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնել՝ հասկանալու, թե իրավապահ համակարգից որ մարմիններն են առավել առնչվում թմրանյութերի դեմ պայքարի գործառույթին, ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել եւ արդյոք աշխատանքից հեռացումն իրավաչափ է, քննարկել թեստերի հանձնման պարբերականության, թեստերի քանակի ու հնարավորությունների, լաբորատորիաների ծավալի հարցը: Ըստ պատգամավորի՝ դա առավել հստակ եւ արդյունքային նախագիծ ունենալու հնարավորություն կտա:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող  Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենսդրությամբ թմրանյութերի դեմ պայքարում արդեն նախատեսված կառուցակարգերը: Նշվել է, որ այս պահին Կառավարության համար ընդունելի չէ առաջարկվող կարգավորումը: «Եթե հնարավոր կլինի գաղափարի շուրջ պատգամավորների հետ ձեւավորել այլ նախագիծ, կարծում եմ` Կառավարությունն այլ նախագծի դեմ չի լինի, քանի որ ի սկզբանե գաղափարին դեմ չի եղել»,- նշել է գործադիրի ներկայացուցիչը:

Պատգամավորները, կարեւորելով նախաձեռնությամբ առաջարկվող գաղափարը, խոսել են իրավական որոշակիության խնդիրների մասին: Նրանք միակարծիք են եղել, որ թմրանյութերի օգտագործման ու տարածման նկատմամբ չպետք է լինի որեւէ հանդուրժողականություն:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով պետք է հստակեցնել այն սուբյեկտների կազմը, որի նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները: Պետք է հստակեցվի նաեւ այն պարբերականությունը, որի շրջանակում կիրականացվեն տվյալ փորձաքննությունները: «Պետք է հասկանալ՝ ինչ կարգապահական պատասխանատվության միջոցներ պետք է նախատեսվեն»,- նշել է պատգամավորն ու այս համատեքստում խոսել նաեւ ընտրովի մեթոդաբանության հարցի շուրջ:

Կարեւորվել է առաջիկայում հարցի առնչությամբ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Արձանագրվել է, որ նախագծի լրամշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվում:

Հեղինակն օրենսդրական փաթեթը լրամշակելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:


18.10.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում
Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Քաղաքաց...

18.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Քննարկումների առա...

18.10.2024
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակց...

18.10.2024
Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին
ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված...

18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը...

18.10.2024
Գարեգին Բաղրամյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները...

18.10.2024
Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձեւավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, ...

18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ նե...

18.10.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am