National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին
1 / 3

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին:

Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ:

Դավիթ Առաքելյանը Ժնեւում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Անտերո Հաբիխտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ ստեղծված համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է նաեւ Կանադայի Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղար Էրիկ Յանսի հետ: Քննարկվել են աշխատակազմերի միջեւ խորացված հարաբերությունները: Ընդգծվել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի աջակցությունն աշխատակազմերի հարաբերությունների շարունակական զարգացման հարցում:

Տարեկան համաժողովի ընթացքում կայացել են Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահի, տեղակալի եւ գործադիր հանձնաժողովի անդամի ընտրությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am