Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Ավետ Պողոսյանը խոսել է կառույցի մասին՝ նշելով, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է: Նա կարեւորել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը, նշել, որ օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից: Նա նշել է, որ ինքը սկզբունքային է խոսքի ազատության հարցում եւ որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Վստահ եմ, որ իմ աշխատանքի արդյունքում խոսքի ազատությունն ավելի լավ վիճակում կլինի»,- ընդգծել է թեկնածուն: Ավետ Պողոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Ավետ Պողոսյանի թեկնածությունը:
Հանձնաժողովներում ներկայացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Միջազգային հանրապետական ինստիտուտն արդեն վեցերորդ տարին տարբեր հարցերի շուրջ իրականացնում է հանրային կարծիքի վերաբերյալ հարցումներ: Այս տարի եւս սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ինստիտուտը «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ 1508 ՀՀ քաղաքացու շրջանում ի...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ն...
Քննարկվել է «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, ստեղծվել է 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանք է կա...
Խորհրդարանական լսումներ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Առանցքում խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն էր: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գո...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Կառավարության հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տե...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր եւ ստացել դրական եզրակացություն: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել ...
Նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ
Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տե...
Առաջարկվել են լրացումներ եւ փոփոխություններ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: Կառավարո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենքի նախագիծ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Հանրակրթու...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն են արժանացել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախաձեռնություններ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մանրամասնել է առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքու...
Համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քի...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով եւս կսահմանվի ակցիզային հարկ
Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ ար...
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագիծը նպատակուղղված է Հայաստան ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի, ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նոր կարգավորում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման հարցում
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համա...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...