National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.10.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը
1 / 9

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ավետ Պողոսյանը խոսել է կառույցի մասին՝ նշելով, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է: Նա կարեւորել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը, նշել, որ օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից: Նա նշել է, որ ինքը սկզբունքային է խոսքի ազատության հարցում եւ որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Վստահ եմ, որ իմ աշխատանքի արդյունքում խոսքի ազատությունն ավելի լավ վիճակում կլինի»,- ընդգծել է թեկնածուն: Ավետ Պողոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Ավետ Պողոսյանի թեկնածությունը:


17.10.2024
Հանձնաժողովներում ներկայացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Միջազգային հանրապետական ինստիտուտն արդեն վեցերորդ տարին տարբեր հարցերի շուրջ իրականացնում է հանրային կարծիքի վերաբերյալ հարցումներ: Այս տարի եւս սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ինստիտուտը «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ 1508 ՀՀ քաղաքացու շրջանում ի...

17.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ն...

17.10.2024
Քննարկվել է «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, ստեղծվել է 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում  Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանք է կա...

17.10.2024
Խորհրդարանական լսումներ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Առանցքում խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն էր: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գո...

17.10.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Կառավարության հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տե...

17.10.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր եւ ստացել դրական եզրակացություն: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել ...

17.10.2024
Նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ
Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տե...

17.10.2024
Առաջարկվել են լրացումներ եւ փոփոխություններ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ  պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: Կառավարո...

17.10.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենքի նախագիծ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Հանրակրթու...

17.10.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն են արժանացել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախաձեռնություններ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մանրամասնել է առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքու...

17.10.2024
Համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քի...

17.10.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.10.2024
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով եւս կսահմանվի ակցիզային հարկ
Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ...

17.10.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.10.2024
Նախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկում է նաեւ ստեղծել  հայաստանյան արագ ար...

17.10.2024
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագիծը նպատակուղղված է Հայաստան ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի, ...

17.10.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.10.2024
Նոր կարգավորում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման հարցում
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համա...

17.10.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

17.10.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

17.10.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am