ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր եւ ստացել դրական եզրակացություն:
««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում գրավոր առաջարկ է ներկայացրել պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, իսկ հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ բանավոր, որոնք ընդունվել են:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 15-րդ հոդվածում, որը վերաբերում է առողջական վիճակի եւ բժշկական օգնության ու սպասարկման մասին տեղեկություն ստանալու բուժառուի իրավունքին:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Հեղինակի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո հանձնաժողովի եւ Կառավարության առաջարկությամբ կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Լրացուցիչ քննարկում կազմակերպելու նպատակով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը համահեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: