ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները:
Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որեւէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, եւ հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:
Միեւնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների խորհրդարանների եւ հասարակությունների խաղաղության նախապատրաստմանն ու դրա ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, որոնք միտված կլինեն փոխադարձ վստահության ձեւավորմանը:
Առաջարկվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավ...
Պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ. քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարարի տեղակ...