National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.01.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.10.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

Կարեւորում եմ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում:

Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Սարգիս Խանդանյանի գնահատմամբ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունները սերտորեն համագործակցում են: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին` այս համատեքստում արժեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ չնայած երկու պետությունների միջեւ հարաբերություններն  ակտիվացել են, սակայն տարբեր ոլորտներում` տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ու խաղաղության հաստատումը: Սարգիս Խանդանյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մասին, ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը, ըստ պատգամավորի, կարող է երաշխիք լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին: Միհայ Բալլան ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանին աջակցելու հունգարական կողմի պատրաստակամությունը:
 


24.01.2025
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Երեւանում են  Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները: Պատվիրակները մեր երկրում են ԱԺ նախագահի հրավերով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

24.01.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am