ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» երիտասարդական հասարակական կազմակերպության «Համայնքային առաջնորդության դպրոց» նախագծի մասնակիցների հետ:
Պատգամավորը կարեւորել է կրթված եւ զարգացած երիտասարդների դերը պետության կայացման գործում:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացման գործընթացներին, պետության անվտանգային խնդիրներին: Հարցեր են հնչել նաեւ երկրի տնտեսական զարգացման, երիտասարդներին ուղղված կրթական ծրագրերի վերաբերյալ:
Սերգեյ Բագրատյանը երիտասարդներին խորհուրդ է տվել ճիշտ մասնագիտություն ընտրել եւ այդպիսով իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է
«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախա...
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտա...