ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» երիտասարդական հասարակական կազմակերպության «Համայնքային առաջնորդության դպրոց» նախագծի մասնակիցների հետ:
Պատգամավորը կարեւորել է կրթված եւ զարգացած երիտասարդների դերը պետության կայացման գործում:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացման գործընթացներին, պետության անվտանգային խնդիրներին: Հարցեր են հնչել նաեւ երկրի տնտեսական զարգացման, երիտասարդներին ուղղված կրթական ծրագրերի վերաբերյալ:
Սերգեյ Բագրատյանը երիտասարդներին խորհուրդ է տվել ճիշտ մասնագիտություն ընտրել եւ այդպիսով իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: