ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար:
ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ու կարեւորել համատեղ աշխատանքը: Բնագավառի կայուն զարգացման հարցում Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել կրթության եւ գիտության ուղղությամբ կատարվող ներդրումները:
Անդրադարձ է եղել ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, պետական պաշտոնյաների եւ սփյուռքի ներուժի ներգրավումը: Այս համատեքստում ներկայացվել է խորհրդի գործադիր կոմիտեի կատարած աշխատանքը:
Պանելային քննարկման բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, անդրադարձել Հայաստանում կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի աջակցմանն ուղղված նոր նախաձեռնություններին, խոսել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից, ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից ու մարտահրավերներից: Ընդգծվել է, որ Հայաստանում կայուն էկոհամակարգի ձեւավորումն առաջնահերթություն է:
Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեքը»: Հանրությունը հնարավորություն ունի մեկ հարթակում տեսնելու եւ ծանոթանալու տեխնոլոգիական ընկերություններին ու վերջիններիս զարգացումներին: «ԴիջիԹեքին» ներկայացված են մի շարք հայտնի եւ առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից:
Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության անդամներ Անդրանիկ Հարությունյանի, Գեւորգ Առուստամյանի եւ Գուրգեն Սեֆիլյանի հետ: Հյուր...
Քննարկվել են պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի հարցերը
Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության ...