National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
04.10.2024
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը
1 / 11

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար:

ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ու կարեւորել համատեղ աշխատանքը: Բնագավառի կայուն զարգացման հարցում Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել կրթության եւ գիտության ուղղությամբ կատարվող ներդրումները:

Անդրադարձ է եղել ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, պետական պաշտոնյաների եւ սփյուռքի ներուժի ներգրավումը: Այս համատեքստում ներկայացվել է խորհրդի գործադիր կոմիտեի կատարած աշխատանքը:

Պանելային քննարկման բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, անդրադարձել Հայաստանում կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի աջակցմանն ուղղված նոր նախաձեռնություններին, խոսել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից, ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից ու մարտահրավերներից: Ընդգծվել է, որ Հայաստանում կայուն էկոհամակարգի ձեւավորումն առաջնահերթություն է:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեքը»: Հանրությունը հնարավորություն ունի մեկ հարթակում տեսնելու եւ ծանոթանալու տեխնոլոգիական ընկերություններին ու վերջիններիս զարգացումներին: «ԴիջիԹեքին» ներկայացված են մի շարք հայտնի եւ առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից:


18.02.2025
Քննարկվել են պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի հարցերը
Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am