National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
03.10.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
1 / 8

Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն:

Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, ինչով եւ պայմանավորված է երկրի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողություններին իր մասնակցության հանգամանքը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Սենատի նախագահ Խերարդո Նոռոնյան իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության սերտացման ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեքսիկայի Սենատի՝ 2023 թվականին ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման եւ հնարավոր նոր հանցագործությունների կանխարգելման գործում:

Հակոբ Արշակյանը հայկական կողմի գնահատանքն է հայտնել հայտարարության ընդունման առնչությամբ՝ նշելով, որ այդ քայլով Մեքսիկան, ի թիվս քաղաքակիրթ այլ երկրների, վերահաստատել է համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նկատմամբ իր վերաբերմունքը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը վերաբերող հարցեր: ԱԺ փոխնախագահը մեքսիկացի իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն ու զարգացումները: Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում Մեքսիկայի ներկայացուցչի բալանսավորված եւ արդար դիրքորոշման ու ելույթների համար:

Խերարդո Նոռոնյան իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արդյունավետ կլինի, ու բոլոր տարաձայնությունները շուտափույթ հանգուցալուծում կստանան՝ տարածաշրջանում ապահովելով երկարաժամկետ ու կայուն խաղաղություն:
 
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում:

ԱԺ նախագահի տեղակալն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել նաեւ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անկաշկանդ եւ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-մեքսիկական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հակոբ Արշակյանը պատասխանել է ներկաների հարցերին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող գործընթացը:

Մեխիկոյում գտնվելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն այցելել է Հայաստանի դեսպանություն, ինչպես նաեւ հարցազրույց է տվել մեքսիկական հեղինակավոր «El Universal» պարբերականին:


03.10.2024
Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նա...

03.10.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

03.10.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

03.10.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Պատգամավորները նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

03.10.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 14.10.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 18.10.2024 - 14:00-16:00:   1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 07.10.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 08.1...

03.10.2024
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում
Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում՝ նշելով. «Հարգելի՛ գործը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am