Տպել
08.11.2006
Երիտասարդ տնտեսագետները խորհրդարանում

Նոյեմբերի 8-ինԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանդիպեց Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նախքան Հայաստանի 2007 թ. բյուջեի նախագծի քննարկումներին անդրադառնալը,պարոն Մինասյանը երիտասարդ տնտեսագետներին ներկայացրեց մի քանի երկրներում բյուջեների նախագծերի քննարկման ձեւերը, մասնավորապես` ԱՄՆ-ում բյուջեի քննարկումները կազմակերպվում են երկու տարբեր հանձնաժողովներում եւ տեւում են ութ ամիս: Շատ երկրներում բյուջեի նախագիծը 3-4 ընթերցում է անցնում, գործում են նաեւ բյուջետային հանձնաժողովներ:

Խոսելով մեր երկրում 2007 թ.բյուջեի նախագծի քննարկումներից ` պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի քննարկումները բաց ընթացակարգով են անցկացվում:Ելնելով երկրի ռազմական պաշտպանության եւ անվտանգության շահերից` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերիհարցերի մշտական հանձնաժողովի միայն մեկ նիստն է փակ ընթացակարգով քննարկվում:

Պարոն Մինասյանը անդրադարձավ հանրակրթական ոլորտի խնդիրներին` նշելով, որկրթությունը զենք է բոլոր ժամանակներում եւ չունենալ ազգային դպրոց, նշանակում է ազգը տանել կործանման: Պետության առաջնային ուշադրությունը պետքէ դպրոցները լինեն:Նրա խոսքով` մի քանի տարի հետո բոլոր դպրոցները ամբողջովին վերանորոգված կլինեն:

Ուսանողներինհետաքրքրում էր նաեւ իրենցկրթաթոշակների բարձրացման խնդիրը: Պարոն Մինասյանն ասաց, որ առայժմ պետության միջոցները չեն բավարարում այդ խնդրի լուծման համար: Պատասխանելով հարկային ոլորտին վերաբերող հարցերին` պարոն Մինասյանն ասաց, որ քանի դեռ մեր հանրապետությունում գործում է ոչ դասական հարկատեսակը, պայքարը ստվերայնության դեմ  շարունակվելու է: Անդրադառնալովուսանողներից մեկի հարցին, թե ինչու՞ այս տարի եւս բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի` պարոն Մինասյանը պատասխանեց, որդա պայմանավորված է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով:


08.11.2006
Ավարտվեց բյուջետային քննարկումների առաջին փուլը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումները նոյեմբերի 8-ին ամփոփվեցին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստում: Օրենսդիրներին ներկայացվեցին պետական ինվեստիցիոն ու բյուջետային վարկավորման կառավարության ծրագրերը: Նիստի օրակարգով նախատեսված ...

08.11.2006
Միջին մասնագիտական կրթությունը բարելավման կարիք ունի
Նոյեմբերի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի եւ «Աջակցություն միջին մասնագիտական կրթության ազգային կենտրոնի ստեղծմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Ժան Պիեռ Մադրիդի հանդիպման ժամանակ քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացմ...