Տպել
08.11.2006
Ավարտվեց բյուջետային քննարկումների առաջին փուլը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումները նոյեմբերի 8-ին ամփոփվեցին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստում: Օրենսդիրներին ներկայացվեցին պետական ինվեստիցիոն ու բյուջետային վարկավորման կառավարության ծրագրերը: Նիստի օրակարգով նախատեսված էր նաեւ եկամուտների ձեւավորման թեմայով քննարկում:

Բյուջետային միջոցներով եւ վարկային աղբյուրներով ծրագրերի իրականացման մասին տվյալներ հաղորդեցին նախ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, ապա`համապատասխան գերատեսչությունների պատասխանատուները:

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար 2007թ. պետական միջոցներից կուղղվի նախորդ տարվա համեմատ 1 մլրդ 200 մլն դրամով ավելի գումար: Գյուղատնտեսության փոխնախարար Զավեն Գալստյանը նշեց, որ նախատեսված 5 մլրդ. դրամից 610 մլն. դրամը կհատկացվի հողերի բարելավման աշխատանքների, 1,5 մլրդ. դրամը` անասնաբուժական եւ հակահամաճարակային միջոցառումների եւ 1,1 մլրդ. դրամը` տոհմաբուծության եւ սերմնաբուծության համար: Պրն. Գալստյանն ընդգծեց, որ համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսության մասնաբաժինը տարեցտարի ավելանում է: 2007-ին շարունակվելու են ագրարային բարեփոխումները: Այս ոլորտի տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունը կլինի երկրի պարենային անվտանգության ապահովումը եւ աղքատության կրճատումը: Անտառային տնտեսությունների պահպանության նպատակով հատկացումների չափը, ըստ նախագծի, 1,6 մլրդ. դրամ է: Այս ոլորտումկիրականացվեն նաեւ վարկային ծրագրեր` մասնավորապես թռչնագրիպին հակազդելու ծրագիր: Զեկուցողի խոսքերով, այս տարի առաջին անգամ փորձ կարվի գյուղատնտեսության ոլորտում հարկային արտոնությունները փոխարինել սուբսիդավորմամբ:

Տրանսպորտի եւ կապի բնագավառին 2007 թ. պետբյուջեից ծրագրվում է հատկացնել 21,5 մլրդ. դրամ: Նախարար Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվելու է 13,6 մլրդ.դրամ,հանրապետական եւ միջպետական ճանապարհների պահպանության համար` 6 մլրդ. դրամ եւ 470 մլն. դրամ` համայնքային ճանապարհների ձմեռային պահպանության նպատակով: Կամուրջների վերանորոգման համար նախատեսված է 610 մլն. դրամ:Նախարարը գոհ է պետբյուջեի նախագծում այս ոլորտի համար նախատեսված գումարներից եւ ասում է, որ լավ ճանապարհ ունենալը նշանակում էունենալ լավ տնտեսություն:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ այս ոլորտին գալիք տարում ուղղվելու է922 մլն. դրամ: «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագիրը» կֆինանսավորվի 400 մլն. դրամով: «Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի» իրականացմանը կուղղվի 250 մլն. դրամ: 180 մլն. դրամ բյուջետային միջոցներից կտրամադրվիԾաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնդարձնելու ծրագրի կենսագործմանը:

Քաղաքաշինության ոլորտում 2007 թ. շարունակվելու է նախորդ տարիներին սկսած ծրագրերի իրագործումը: Այս նպատակով բյուջեում առանձնացված է 17մլրդ. դրամ: Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց ծախսային հիմնական ուղղությունները: Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար կտրամադրվի 9 մլրդ. եւ շինարարության համար` 813 մլն. դրամ` նախորդ տարվա համեմատությամբ 50 տոկոսով ավելի: 1 մլրդ. կուղղվի մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը: 815-ական մլն. դրամ կծախսվի փախստականների համար բնակարաններ գնելու վկայագրերի եւ գյուղական վայրերում անօթեւանընտանիքների բնակարանային շինարարության ուղղությամբ: Գալիք տարում նախարարությունը նախատեսում է ներդնել քաղաքաշինական պետական կադաստրի համակարգ:

Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանի ներկայացմամբ, ոլորտին կտրամադրվի 7,7 մլրդ. դրամ:Խմելու ջրի կառավարման համակարգումինստիտուցիոնալ փոփոխություններ են եղել, ասում է պրն. Անդրիասյանը: Այս տարի առաջին անգամ Երեւանի ջրային համակարգը չիսուբսիդավորվելու պետության կողմից եւ դեռ ավելին` ներդրում է ունենալու բյուջեի եկամտային մասում: Ոռոգման համակարգը կսուբսիդավորվի 5,4 մլրդ. դրամով: Ոռոգման ոլորտում 2007-ին Համաշխարհային բանկը կշարունակի ծրագրեր իրականացնել:

Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ պետական միջոցներից ոլորտին կուղղվի 738 մլն. դրամ` էներգետիկ անվտանգության բարելավման, տեխնիկական վերազինման եւ հզորությունների արդյունավետ օգտագործման նպատակով: Գերակշիռ մասը` 717 մլն. դրամը, կհատկացվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցմանը: «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման» նպատակով կկատարվի 30 մլն. դրամի ծախս: Վարկային միջոցներով «Երեւանի ՋԷԿ»-ում կշարունակվի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի կառուցումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ 2007-ին սակագների փոփոխության հնարավոր սցենարներին: «ԱրմենԹել» ընկերությունն արդեն իսկ հանձնաժողովին սակագները բարձրացնելու հայտ է ներկայացրել: Հանձնաժողովը մեկ անգամ մերժել է այդ հայտըեւ, կրկին անգամ ստանալուց հետո, քննարկելու է այն նոյեմբերի 24-ի նիստում: «ԱրմենԹել»ի բաժնեմասերի վաճառքով պայմանավորված` հանձնաժողովը կփորձի մի փոքր ժամանակ շահել եւ սակագները վերանայելու բանակցությունները վարել նոր գնորդի հետ: Հանձնաժողովն այս ընթացքում ստացել է նաեւ«Հայռուսգազարդի» կողմից առաջարկ` գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ: Ընկերությունն առաջարկում է արդյունաբերողների եւ էներգետիկների համար (10 հազար եւ ավելի խ/մ գազ սպառողների համար) սակագինը դարձնել մեկ խորանարդ մետրի համար 178 դոլար` ներկայիս 146,5-ի փոխարեն: Փոքր ծավալով սպառողների համար գազի սակագնի փոփոխություն չի նախատեսվում: Հանձնաժողովը մինչեւ դեկտեմբերի 1-ը կուսումնասիրիառաջարկը եւ որոշում կընդունի:Վերջնական սպառողի համար, ըստ Ռոբերտ Նազարյանի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի սպասվում:«Հայռուսգազարդի» առաջարկը, սակայն, կարող է անդրադառնալ «Երեւանի ՋԷԿ» եւ «Հրազդան ՋԷԿ» ընկերությունների արտադրած էլեկտրաէներգիայի սակագների վրա: Ջրային համակարգում սակագնիփոփոխություն չի նախատեսվում:

Օրակարգային հաջորդ` եկամուտների ձեւավորման հարցին անդրադառնալով` ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարեց, որ կառավարությունը չի նախատեսում բարձրացնել հարկերը: 2007-ին գործադիրը նախատեսում է ունենալ 489 մլրդ. դրամի եկամուտ` նախորդ տարվա 436,5-ի փոխարեն: Ըստ նախագծի, համապատասխան մարմինները հարկերի եւ տուրքերի գծով 80 մլրդ. դրամի լրացուցիչ եկամուտ պետք է ապահովեն` տնտեսական աճի եւ վարչարարությանբարելավման արդյունքում: Փոխնախարարը դրական ցուցանիշ է համարում ընդհանուր եկամուտների մեջ հարկերի եւ տուրքերի ծավալների ավելացումը. այնկազմում է 93 տոկոս: Սրանք մշտական եկամուտներ են, ասում է Պավել Սաֆար յանը:

Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը հաղորդեց, որ բյուջեի եկամտային մասի շուրջ 40 տոկոսըհամալրում է մաքսային մարմինը: Այս տարի մաքսային կոմիտեն հավաքագրել է 162 մլրդ. դրամ: 2007 թ., սակայն, դոլար-դրամի տատանումների եւ ազգային արժույթի արժեւորման պայմաններում հնարավոր է` պակասեն մաքսային մարմին մուտքերը: Կոմիտեն ծրագրում է վարչարարական միջոցների ուժեղացմամբ փոխհատուցել տարբերությունը: Օրինապահ եւ օրինազանց տնտեսավարողների համար նախատեսվում է կիրառել մաքսային տարբեր ռեժիմներ: Խոշոր եւ միջին-մանր հարկատուների համար կգործեն նույնական համակարգեր:

Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի ներկայացրած թվային տվյալներով` բյուջեի եկամտային մասի 458,9 մլրդ. դրամն ապահովվելու են հարկերն ու տուրքերը:Բյուջետային մուտքերը ծրագրելիս` գործադիրն առաջնորդվել է մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումներով եւ վարչարարության բարելավման քաղաքականությամբ: Վարչարարությունը բարելավելու արդյունքում ակնկալվում է 54 մլրդ. դրամի լրացուցիչ հարկային եկամուտ: Նախորդ տարվա համեմատ լրացուցիչ 80 մլրդ. դրամի հավաքագրումը հարկային ծառայության ղեկավարը համարում է ռիսկային: Սակայն` հաշի առնելով նախորդ տարիների փորձը` իրագործելի:Հարկային մարմինը նախատեսում է վարչարարության համալիր ծրագրեր իրականացնել` բարձրացնել վերահսկողական աշխատանքի արդյունավետությունը, բարելավել հայտարարագրման գործընթացը, բացահայտել չգրանցված շրջանառությունը, ներդնել հարկ վճարողների ինքնագնահատման համակարգ, ուսումնասիրելմիջազգայինփորձը:

Բյուջետային քննարկումների այս փուլից հետո «Հայաստանի Հանրապետության 2007 թ. պետական բյուջեի» մասին նախագիծը, ԱԺ նախագահի առաջարկությամբ, կընդգրկվի չորսօրյա նիստերի օրակարգում եւ կլսվի լիագումար նիստում: Իսկ մինչ այդ, նոյեմբերի 10-ին, հանձնաժողովներում բյուջետային քննարկումների արդյունքներում ձեւավորված գրավոր առաջարկները կուղարկվեն կառավարությանը:


08.11.2006
Երիտասարդ տնտեսագետները խորհրդարանում
Նոյեմբերի 8-ինԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանդիպեց Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նախքան Հայաստանի 2007 թ. բյուջեի նախագծի քննարկումներին անդրադառնալը,պարոն Մինասյանը երիտասարդ տնտեսագետներին ներկայացրեց մի քան...

08.11.2006
Միջին մասնագիտական կրթությունը բարելավման կարիք ունի
Նոյեմբերի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի եւ «Աջակցություն միջին մասնագիտական կրթության ազգային կենտրոնի ստեղծմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Ժան Պիեռ Մադրիդի հանդիպման ժամանակ քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացմ...