National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.9.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.09.2024
Քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
1 / 14

Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ զեկույցի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Նա նշել է, որ քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, որը ներկայացվելու է ԱԺ, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող լուծումներին, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում մեր երկրին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բանախոս Տաթեւիկ Ղարիբյանը նշել է, որ օրենսդրական բարելավումներ կան, մասնավորապես, ընտանեկան բռնության, երեխայի իրավունքների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի մասերով: Ըստ նրա՝ դեռ անելիքներ կան իրազեկումների, իրավագիտակցության բարձրացման, ռեսուրսների ավելացման հետ կապված հարցերում:

Քննարկումներ են ծավալվել նաեւ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 6 բանաձեւի կատարմանն ուղղված միջոցառումների շուրջ: Փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ մայիսից արդյունավետ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Անդրադարձ է կատարվել նաեւ վերադարձի իրավունքի բաղադրիչին:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ՀՊԴ շրջանակում խորհրդարանի եւ գործադիրի միջեւ աշխատանքների կազմակերպման միջազգային փորձը: Կարծիքներ են հնչել առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Քննարկումներին մասնակցել են պատգամավորներ, գործադիր իշխանության եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:


18.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԱԺ նախա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am