Տպել
12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
1 / 2

Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ համաժողովը միջազգային գործընկերների հետ սերտորեն շփվելու եւ փորձի փոխանակման լայն հնարավորություններ է ստեղծում: Նա խոսել է համաժողովի լայն ընդգրկվածության մասին. խորհրդարանական շրջանակից բացի ընդգրկված են Կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի շահառուներ:

Մեր երկրում պետական կառավարման համակարգում երիտասարդների ընդգրկվածության առումով հայկական պատվիրակության ներկայացուցիչը վստահեցրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում ընդլայնվել է երիտասարդների ներգրավվածությունը:

Խոսելով համաժողովի նպատակի մասին՝ Հասմիկ Հակոբյանը նախ անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերին, որոնք բացասաբար են ազդում երիտասարդների վրա, մասնավորապես՝ նրանց աշխատանքի եւ կրթության իրավունքի իրացման տեսանկյունից: Համաժողովի նպատակն է անկախ հանգամանքներից հնարավորություններ տալ երիտասարդներին:

Պատգամավորի համոզմամբ միջոցառումը լավ հնարավորություն է նաեւ խոսելու Հայաստանի խնդիրների մասին: Այս համատեքստում հայկական պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երիտասարդների խախտված իրավունքների հարցը եւ ներկայացնելու է խնդիրների կարգավորմանն ուղղված լուծումները:


11.02.2025
Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միութ...

11.02.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունեն...

11.02.2025
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբ...

11.02.2025
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով ...

11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ...