National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
1 / 33

Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:

Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ աշխարհը բախվում է տարբեր ճգնաժամերի՝ հակամարտություններ, համավարակի հետեւանքներ, կլիմայի փոփոխություն. սա մեծապես ազդում է եւ հաճախ ոչ համամասնական ձեւով: Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ համաժողովի նպատակն է միմյանց հետ աշխատել: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համաժողովին մասնակցում է ավելի քան 60 երկրից 150-ից ավելի երիտասարդ խորհրդարանական, խորհրդարանների 4 խոսնակներ, ինչպես նաեւ աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Երիտասարդներին տեսաուղերձով դիմել է Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը:

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսուցիչ, նախկին փախստական Նուր Մուսսան, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրել է իր անցած ճանապարհը, խոսել կրթության ոլորտում ձեռքբերումների մասին:

Համաժողովի առաջին նիստում պատգամավորները քննարկել են «Հետհաշվարկ մինչեւ 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեման:

Նիստը նախագահել է Տոնգայի խորհրդարանի նախագահ Լորդ Ֆակաֆանուան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական  Ֆելիպե Պոլիեն կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ նշելով, որ կրթության ոլորտում անհավասարությունները շարունակում են արդիական մնալ ամբողջ աշխարհում: Նշվել է, որ շատ երկրներ բարելավել են իրենց ուսանողների ներգրավման մակարդակը, սակայն մարտահրավերները՝ գենդերային անհավասարությունը, տարածաշրջանային անհավասարությունները եւ այլ՝ ոչ համարժեք ենթակառուցվածքները, թույլ չեն տալիս ունենալ համապատասխան կրթական հասանելիություն: Զեկուցողը հավելել է, որ կորոնավիրուսային համաճարակն ավելի է սրել այս իրավիճակը. շատ դեռահասներ եւ երեխաներ համաճարակի հետեւանքով կորցրել են կրթվելու իրենց հնարավորությունը: Հինգ երիտասարդներից մեկը ետ կամ դուրս է մնում կրթությունից, զբաղվածությունից կամ վերապատրաստումներից: Նշված հինգից գոնե երկուսը կանայք են, ինչն արդար չէ»,- ընդգծել է զեկուցողը: Կարեւորվել է կրթության ուժեղացումն ու գործազրկության կրճատումը:

«Ես հորդորում եմ ձեզ ոչ միայն լսել, այլեւ ակտիվ կերպով ստեղծել իրավիճակներ, հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են ստեղծել շատ ավելի լավ աշխարհ մեզ համար»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է զեկուցողը:

Երիտասարդների զբաղվածության համաշխարհային մարտահրավերներին անդրադարձել են համաժողովի մասնակիցները:  ԱՄԿ-ի թիմի տնօրեն Միխայիլ Պուշկինի տեղեկացմամբ աշխարհում երիտասարդների գործազրկությունը 13 տոկոսի է հասել: Ակտիվորեն, սակայն ոչ հաջողությամբ, աշխատանք են փնտրում շուրջ 65 մլն երիտասարդներ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ֆելիպե Պոլիեին՝ համաժողովին մասնակցելու համար: «Շնորհակալ եմ Ձեր գրասենյակի ջանքերին: Նոր  գրասենյակի ստեղծումը ՄԱԿ-ի շրջանակում ցույց է տալիս, որ կա համաշխարհային հանձնառություն՝ աշխատելու երիտասարդների խնդիրների շուրջ  ավելի ինտեգրացված եւ ամբողջական: Հայաստանն աջակցում է այդ ջանքերին»,- ասել է նա՝ ընդգծելով յուրաքանչյուր երիտասարդի՝ որակյալ եւ ներառական կրթություն ստանալու իրավունքը: Դա շատ կարեւոր է մարդկային կապիտալի զարգացման եւ հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Պանելային ձեւաչափով քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում արձանագրված առաջընթացները, կարեւորել որակյալ կրթությունն ու արժանապատիվ աշխատանք ունենալու հանգամանքը, խոսել մարտահրավերների, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի, ներառական կրթության մասին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով նոր սերնդի մի շարք դրական հատկանիշներն ու հետաքրքրությունների շրջանակը, նշել է, որ կրթությունը պետք է լինի ճկուն, պետք է կենտրոնանա քննադատորեն մտածելու, գիտելիքներն իրական կյանքում կիրարկելու վրա: Նա նշել է, որ կրթությանը վերաբերող ՀՀ պետական ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, մրցակցային կրթական համակարգ՝ հիմնված միջազգային եւ համընդհանուր համամարդկային արժեքների վրա: Ծովինար Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է տեղեկություններ Ակադեմիական քաղաքի ստեղծման, կառուցման վերաբերյալ՝ որպես ժամանակակից հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:

Հաջորդիվ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ, Ալժիրի խորհրդարանի պատգամավոր Մոհամեդ Անուար Բուշուիթի նախագահությամբ մեկնարկել է «Խաթարված երիտասարդ կյանքեր. ճգնաժամի ազդեցությունը եւ երիտասարդների սոցիալ-տնտեսական իրավունքները» խորագրով քննարկումը:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունել եւ արդյունավետ աշխատանքային քննարկումներ է մաղթել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նրա խոսքով երիտասարդ խորհրդարանականներն առանձնահատուկ դերակատարում ունեն առկա մարտահրավերները հասցեագրելու, երկրներին դիմակայուն համակարգերի կառուցմանն աջակցելու, երիտասարդների համար առողջ, ապահով միջավայր ստեղծելու համար:

ԱՀԿ-ի տարածաշրջանային խորհրդական Իգնասիո Իբարրան նշել է, որ մարդկանց իրավունքները պաշտպանող երիտասարդ խորհրդարանականները պետք է հետեւողական լինեն նաեւ առողջության իրավունք եզրույթին, ԱՀԿ-ի կողմից ընդունված կանոնակարգումներին:

ՄԱԿ-ի՝ փախստականների գլխավոր հանձնակատարի արտաքին կապերի գծով պաշտոնյա Կիրի Ատրիի ներկայացմամբ 2023 թվականին 36,4 մլն փախստականներից 40 տոկոսը երիտասարդներ կամ երեխաներ են, որոնք փախել են հետապնդումից, հակամարտությունից, բռնությունից, մարդու իրավունքների խախտումներից:

2022 թվականին փախստական երեխաների 51 տոկոսը դուրս է մնացել հիմնական կրթությունից: Դիմելով երիտասարդ խորհրդարանականներին՝ Կիրի Ատրին նշել է, որ նրանք պետք է իրազեկված լինեն, այնպիսի որոշումներ, օրենքներ ընդունեն, որոնք կպաշտպանեն բռնի տեղահանված երիտասարդների իրավունքները, կապահովեն որոշակի սոցիալ-տնտեսական հարցերում հասանելիություն եւ ինտեգրում:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ներկայացնելով «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ երիտասարդների հետ քննարկումներ են կազմակերպել Հայաստանի տասը մարզերում: Նրա խոսքով օրենքով ամրագրվելու են երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները: Պատգամավորը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանում գործում է 3 երիտասարդական կենտրոն, եւս 4-ը կառուցվում են մարզային համայնքներում, մինչեւ 2026 թվականը ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն: Խոսելով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 հազար փախստականների մասին՝ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նրանցից շուրջ 30 հազարն աշակերտներ են: Նրա խոսքով ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կարողացել է սպասարկել բոլոր աշակերտների կարիքները. նրանք ինտեգրվել են հայաստանյան կրթական համակարգում, վերականգնվել է նրանց կրթության իրավունքը:

«Ինչպե՞ս է իմ երկրի ճգնաժամն ազդում երիտասարդների իրավունքների վրա» թեմայի շրջանակում համաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել իրենց երկրների օրինակներն այն մասին, թե ինչպես են տարաբնույթ ճգնաժամերն ազդում երիտասարդների իրավունքների վրա: Նրանք նաեւ ներկայացրել են երիտասարդներին աջակցելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնց նպատակը մարտահրավերներին դիմակայելն է:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտնել է, որ Հայաստանի երիտասարդությունը վերջին տարիներին, որոնք հաջորդել են 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, 2020 թվականի ղարաբաղյան պատերազմին եւ կորոնավիրուսային համավարակին,  բախվել է յուրօրինակ մարտահրավերների: Նրա դիտարկմամբ, բարեբախտաբար, նշված վայրիվերումներից հետո հայ երիտասարդությունը դեռեւս բարձր է պահում իր պահանջարկը:  Անդրադառնալով ԼՂ-ից հայության տեղահանմանը՝ պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը կարողացել է նրանց ինտեգրել կրթական համակարգին: Տեղահանված ուսուցիչներն աշխատանք են գտել դպրոցներում, Կառավարությունը հաստատել է միջոցառումներ, որոնց արդյունքում փոխհատուցվում են ուսանողների ուսման վարձերը բուհերում: Ստեղծվել են տարածքային կենտրոններ, որտեղ հոգեբանական աջակցություններ եւ խորհրդատվություններ են մատուցվում տեղահանվածներին:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի աշխատանքը կշարունակվի սեպտեմբերի 13-ին:


12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am