National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
1 / 1

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ: Երիտասարդների մուտքն ու ակտիվությունը քաղաքականություն, իհարկե, շատ կարեւոր եւ հասկանալի է: Բայց, ճիշտն ասած, ես որոշակի հայեցակարգային հարց ունեմ «երիտասարդ պատգամավոր» արտահայտության հետ կապված, քանի որ,  իմ ընկալմամբ, պատգամավորը պատգամավոր է: Երիտասարդ, միջին տարիքի, թե տարեց՝ նա ունի մեկ մանդատ, եւ նույնքան լիազորություն, որքան տարեցները: Անհրաժեշտ է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է, բայց եթե որեւէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն, առնվազն բառի փոխաբերական իմաստով, նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Եվ ես կարեւոր եմ համարում ընդգծել այս առանձնահատկությունը»:

Վարչապետն անդրադարձել է համաժողովում քննարկվելիք առանցքային՝ կրթության, աղքատության, զբաղվածության հարցերին, այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել կրթության կարեւոր դերակատարությունը:

«Չկա որեւէ հիմնախնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով, այդպիսի հիմնախնդիր գոյություն չունի: Եվ ընդհակառակը՝ չկա մի հիմնախնդիր, որի ծագումը կապված չէ կրթության, կամ ավելի ճիշտ՝ կրթության պակասի կամ դրա բացակայության, կրթության ցածր որակի հետ: Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ հիմնախնդիր է, այդ թվում՝ ՀՀ-ում, մեզ նաեւ դրա համար շատ քննադատում են: Բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ: Կրթության այն համակարգերը, որոնք գոյություն ունեն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով աշակերտներին, երեխաներին, հետագայում նաեւ՝ ուսանողներին, բավարար հմտություններով չեն օժտում մրցունակ լինելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջորդիվ անդրադառնալով գործազրկության խնդրին:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: